Chat with us, powered by IDBank
Հոկտեմբերի, 15 2021
Ինչպես ազատվել անցանկալի բաժանորդագրություններից

Ինչպես ազատվել անցանկալի բաժանորդագրություններից

Սիրելի հաճախորդ,

Հավանաբար նկատել եք, որ առցանց ծառայություններ մատուցող կամ առցանց առևտրի համար նախատեսված կայքերը պարբերաբար փորձում են գումար գանձել Ձեր քարտից, սակայն գործարքները մերժվում են՝ հաշվին անբավարար միջոցների պատճառով։

Առցանց խանութներում և ծառայություններից օգտվելիս գործարքների հաջող և արագ իրականացման, ինչպես նաև ավելորդ SMS-հաղորդագրություններ չստանալու համար մի քանի օգտակար խորհուրդ ենք առանձնացրել Ձեզ համար՝

- առցանց գնումներ կատարելուց առաջ ստուգեք հաշվին առկա մնացորդը։ Ձեր հաշիվների և քարտերի վրա առկա միջոցները հաշված վայրկյանների ընթացքում կարող եք ստուգել Idram&IDBank հավելվածով կամ IDBanking.am առցանց հարթակով։

- Եթե ունեք վաղուց կատարված ու նույնիսկ մոռացված բաժանորդագրություններ տարբեր կայքերի կամ հավելվածների, որոնց կցված է չօգտագործվող կամ անբավարար միջոցներով քարտ, և յուրաքանչյուր ամիս բաժանորդագրության վճարի գանձումը ձախողվում է, իսկ Դուք ստանում եք SMS-ների շարք, առաջարկում ենք ցանկության դեպքում այցելել համապատասխան կայքեր և կատարել անհրաժեշտ կարգավորումները՝ հրաժարվելով անցանկալի բաժանորդագրություններից։

Ինչպես դա անել՝
  • Եթե Ձեր հեռախոսն աշխատում է iOS համակարգով, ապա վճարովի ծառայություններին բաժանորդագրությունները կառավարելու համար անհրաժեշտ է մուտք գործել կարգավորումների բաժին, սեղմել Ձեր օգտահաշվի վրա, ապա ընտրել բաժանորդագրությունները, ինչից հետո սեղմել յուրաքանչյուր անցանկալի բաժանորդագրության վրա՝ չեղարկելով այն։
  • Եթե Դուք Android օգտատեր եք, ապա բաժանորդագրություններից հրաժարվելու համար պետք է մուտք գործել Google Play հավելվածը, ապա սեղմել Ձեր օգտահաշվի վրա, ընտրել բաժանորդագրությունների բաժինը, ինչից հետո ընտրել անցանկալի ծառայություններն ու չեղարկել դրանց բաժանորդագրությունը։

Շնորհակալություն, որ ընտրում եք մեզ։

IDBank-ի թիմ

վերադառնալ ցանկին