Chat with us, powered by IDBank
Սեպտեմբերի, 10 2021
Տեխնիկական աշխատանքներ

Տեխնիկական աշխատանքներ

Հարգելի հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ սպասարկման որակի բարելավման և տեխնիկական աշխատանքների իրականացման նպատակով սույն թվականի սեպտեմբերի 11-ից՝ ժամը 19։30-ից մինչև սեպտեմբերի 12-ը՝ ժամը 02։00-ն, անհասանելի են լինելու՝

  1. Idram&IDBank հավելվածում՝ IDBank-ի սինքրոնացված քարտերը, հաշիվները, վարկերը, ավանդները (կցված քարտերը հասանելի են լինելու և գործելու են անխափան),
  2. www.idbanking.am հարթակում IDBank-ի քարտերը, հաշիվները, վարկերը, ավանդները,
  3. IDBank-ի տերմինալներով IDBank-ի հաշիվների համալրումները և վարկերի մարումները,
  4. Idram, Telcell, EasyPay և MobiDram ընկերություների տերմինալներով և դրամապանակներով IDBank-ի հաշիվների համալրումները և վարկերի մարումները,
  5. IDBusiness հավելվածն ամբողջությամբ,
  6. IDpay, FORABANK, Սբերբանկ համակարգերից IDBank-ի հաշիվներին փոխանցումները,
  7. Idram&IDBank հավելվածից դեպի IDpay փոխանցումները:

Խնդրում ենք Ձեզ անհրաժեշտ գործարքներն իրականացնել մինչև սեպտեմբերի 11-ի բանկային օրվա ավարտը։

Դրամապանակից կամ դրամապանակին կցված քարտերից դեպի այլ քարտեր փոխանցումները գործելու են անխափան, ընդ որում փոխանցումներ հնարավոր կլինի կատարել նաև IDBank-ի քարտերին, սակայն նշված ժամանակահատվածում 0% միջնորդավճարի փոխարեն կգանձվի 0,5% միջնորդավճար։

Իդրամ դրամապանակի բոլոր ծառայությունները լիարժեք հասանելի կլինեն։

Հարցերի դեպքում կարող եք դիմել շուրջօրյա գործող Հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 27 33 33, 010 59 33 33, 012 33 33 33 հեռախոսահամարներով։

Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարության համար, միաժամանակ վստահեցնում, որ այս աշխատանքները միտված են առավել բարձրակարգ սպասարկում ապահովելուն։

վերադառնալ ցանկին