IDsalary եւ IDsalary+. Դու ես ընտրում՝ որտեղից ստանալ աշխատավարձդ

IDBank-ը գործարկում է աշխատավարձային նոր փաթեթներ․ սկսի՛ր ստանալ աշխատավարձդ IDBank-ի միջոցով և կունենաս IDBank-ի մի շարք ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորություն․

  • Mastercard Standard կամ Visa Gold քարտատեսակներ՝ սպասարկման շահավետ պայմաններով։
  • Կանխիկացում IDBank-ի բանկոմատներից առանց միջնորդավճարի,
  • Արտոնյալ տարեկան անվանական տոկոսադրույք վարկերի ու վարկային գծերի համար,
  • 20% զեղչ Բանկի պահատեղերի վարձակալության համար և շատ ավելին։
«IDsalary+ փաթեթին միանալու դեպքում, ի թիվս վերոնշյալ արտոնությունների, հաճախորդները ստանում են եւս մեկ մեծ առավելություն․ այսպես՝ փաթեթը ներառում է նաեւ ֆինանսական ապահովագրություն։ Այսինքն, գործազրկության, դժբախտ պատահարի հետեւանքով աշխատունակության կորստի կամ մի շարք այլ կրիտիկական դեպքերում հաճախորդին տրվում է միանվագ դրամական աջակցություն։ Ապահովագրության պայմանները՝ ըստ ապահովագրական ընկերության  սահմանած պայմանների»,- հայտնել են բանկում։

IDsalary եւ IDsalary+ աշխատավարձային փաթեթներին միանալու համար անհրաժեշտ է․

- Լրացնել հայտը Զանգերի կենտրոնի միջոցով կամ բանկի մասնաճյուղում,
- Ստանալ IDBank-ի՝ քո նախընտրած քարտը,
- Տրամադրել Հաշվապահական հաշվառման բաժնին քարտիդ տվյալները եւ ստանալ աշխատավարձդ IDBank-ում՝ օգտվելով աշխատավարձային փաթեթի լայն առավելություններից։
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт