IDBank-ը արժանացել է VISA-ի «Breakthrough of the Year» մրցանակին
VISA’s NY ամենամյա միջոցառմանը IDBank-ին շնորհվել է «Տարվա առաջընթաց» մրցանակը։
Դեռևս 2020 տարվա սկզբին IDBank-ը VISA-ի հետ սերտ համագործակցության արդյունքում կարողացավ առաջինը Հայաստանում ներկայացնել Visa Signature պրեմիում դասի քարտը, որը մի շարք առավելություններ է շնորհում քարտապաններին։ Քարտը պատվիրել հնարավոր է պաշտոնական կայքում, անմիջապես Idram&IDBank հավելվածից կամ IDBank-ի մասնաճյուղերում։
Բանկը VISA-ի հետ համատեղ մի շարք այլ հաջողված նախագծեր է իրականացրել, որոնք սիրվել են հաճախորդների կողմից իրենց հարմարավետության և հուսալիության համար։
«Մենք շնորհակալ ենք VISA-ին բարձր գնահատականի և վստահության համար։ Համոզված ենք, որ 2021 թվականն էլ ավելի բարենպաստ կլինի համատեղ գործունեության ամրապնդման և ընդլայնման համար», - նշել են Բանկում։