Chat with us, powered by IDBank
Նոյեմբերի, 04 2020
Միասին հանուն բանակի․ IDBank-ի աշխատակիցների նախաձեռնությունը

Միասին հանուն բանակի․ IDBank-ի աշխատակիցների նախաձեռնությունը

Այսուհետ IDBank-ի յուրաքանչյուր աշխատակից ինքն է որոշում, թե քանի 1000 դրամ կփոխանցի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ։

Բանկի Մարդկային կապիտալի կառավարման տնօրեն Մարիանա Էդիլյանի խոսքով՝ անընդմեջ բազմաթիվ դիմումներ էին ստացվում․ աշխատակիցները ցանկանում էին ավելացնել իրենց կողմից փոխանցվող ամսական գումարները։ «Ուստի որոշեցինք մեր բոլոր աշխատակիցների կարծիքը լսել․ արդյունքում ստացանք հպարտության, պարծանքի արժանի պատկեր. աշխատակիցները որոշեցին կրկնապատկել, քառապատկել, անգամ տասնապատկել ու հիսնապատկել իրենց ամսական ներդրումները»,-ասել է Մարիանա Էդիլյանը։

Բանկի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ իրենց նպատակն է, որ նախաձեռնությունը վարակիչ լինի նաև գործընկեր կազմակերպությունների համար։ «Բանկը շարունակում է հանդես գալ ոչ միայն սեփական նախաձեռնություններով, այլ նաև ակտիվորեն ներգրավվել արդեն առկա ծրագրերում։ «Մենք ենք մեր սահմանները․ բոլորս հանուն Արցախի» արշավի շրջանակում IDBank-ը Իդրամի հետ համատեղ 100 մլն ՀՀ դրամ է փոխանցել հիմնադրամին, 13 մլն ՀՀ դրամ էլ փոխանցվել է Բանկի աշխատակիցների կողմից։ Բացի այդ, «Մի դրամի ուժ»-ի 2-րդ ծրագրի արդյունքում կուտակված ամբողջ գումարը՝ 2.521.255 ՀՀ դրամ, ևս փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամ։ Ավելին՝ «Մի դրամի ուժի» ներկայիս ու, կարծում եմ, նաև առաջիկա ծրագրերի ընթացքում հավաքված ամբողջ գումարը ևս կուղղվի Արցախին։ Բանկը մասնակցել է նաև սահմանամերձ հոսպիտալների համար անհրաժեշտ բուժսարքավորումների ու զինվորների համար առաջին անհրաժեշտության պարագաների ձեռքբերմանը։ Մենք փորձում ենք աջակցել նաև Հայաստանում գտնվող արցախցիներին»,-ասել է Տաթևիկ Վարդևանյանն ու հավելել, որ բացի բարեգործական նախաձեռնություններից` IDBank-ը շարունակում է նաև ամբողջ թափով իրագործել իր զարգացման ռազմավարությունը, քանի որ տնտեսության և դրա յուրաքանչյուր միավորի կայունությունն ու բնականոն գործունեությունն են նաև մեր հաղթանակի գրավականը։

Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ինչպես նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին գումար նվիրաբերել հնարավոր է Idram հավելվածի, IDBank-ի և Idram-ի տերմինալների միջոցով՝ սեղմելով համապատասխան պատկերի վրա։ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով։

#Աշխատում_ենք_որ_հաղթենք

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

վերադառնալ ցանկին