Փոխանցումներ IDBank-ի հաճախորդներին՝ արդեն հեռախոսահամարով
Այսուհետ IDBanking.am հարթակում IDBank-ի այլ հաճախորդներին փոխանցումներ կատարելիս ստացողի հաշվեհամարը հիշելու անհրաժեշտություն չկա․ փոխանցումը կարող եք կատարել՝ նշելով ստացողի հեռախոսահամարը։

Ծառայությունը հարմար է ինչպես փոխանցում կատարողին, այնպես էլ ստացողին, ով կրկին IDBanking.am հարթակով կարող է իր հեռախոսահամարը կցել այն հեռախոսահամարին, որին ցանկանում է ստանալ փոխանցումը։

Հեռախոսահամարը հաշվին կցելու համար անհրաժեշտ է կատարել ընդամենը մի քանի պարզ գործողություն․

- Մուտք գործել IDBanking.am հարթակ,
- Բացե՛լ «Հաշիվներ» բաժինը,
- Ընտրե՛լ նախընտրելի հաշվեհամարը և սեղմել այդ հաշվեհամարի «Հեռախոսահամար» դաշտին,
- Բացված էջում լրացնել Ձեր բջջային հեռախոսահամարը, ընդունել պայմաններն ու դրույթները, սեղմել «Ստանալ կոդը» կոճակը և հաստատել 6-անիշ PIN-կոդով։
- Լրացնել մուտքագրված բջջային հեռախոսահամարին SMS-ի միջոցով ստացված կոդը և սեղմել «Հաստատել»։ Պատրաստ է։

Ձեր հեռախոսահամարը հաջողությամբ կցված է Ձեր ընտրած հաշվեհամարին։

Դուք կարող եք նաև փոփոխել ինչպես հաշվեհամարը, այնպես էլ հեռախոսահամարը՝ ընտրելով Ձեզ հարմար տարբերակը։

Այսպիսով, առանց Բանկ այցելելու հնարավոր է կատարել և ստանալ փոխանցումներ՝ արդեն նաև հեռախոսահամարով։ IDBank-ը շարունակում է զարգացնել մատուցվող թվային ծառայությունները՝ հաշվի առնելով հաճախորդների հարմարավետություն ու ժամանակի խնայողությունը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт