IDBank-ի նոր առաջարկը Բիզնեսին

IDBank-ն առաջարկում է Ձեր բիզնեսը տեղափոխել առցանց հարթակ` առավել շահավետ պայմաններով օգտվելով ինտերնետ էքվայրինգի նոր արտոնություններից, իսկ Ձեր հաճախորդներին հնարավորություն տալով հնարավորինս զերծ մնալ կանխիկի հետ շփումներից և օգտվել Ձեր ծառայություններից հեռավար։

Վճարային քարտերով օնլայն վճարումներ իրականացնելու համար տեղադրեք Ձեր կայքում կամ մոբայլ հավելվածում IDBank-ի vPOS տերմինալն ու տերմինալի ակտիվացման օրվանից սկսած 3 ամսվա ընթացքում կատարված գործարքներից, անկախ օգտագործված քարտի տեսակից, ինտերնետ էքվայրինգի համար որևէ միջնորդավճար չի գանձվի։

 

Բանկը կապահովի՝

·         Տերմինալի անվճար տեղադրում

·         Տերմինալի տեղադրման տեխնիկական ամբողջական աջակցություն

·         Հաճախորդներին վճարումների իրականացման պարզ և հարմար ինտերֆեյս

Առաջարկը գործում է փոքր և միջին, ինչպես նաև խոշոր ընկերությունների՝ արդեն գործող և նոր ստեղծվող կայքերի ու մոբայլ հավելվածների համար։

Ավելին, Ձեր բիզնեսի հետագա զարգացմանը նպաստելու համար եռամսյա ժամկետի ավարտից հետո Բանկը մատչելի առաջարկ կներկայացնի հետագա սպասարկման միջնորդավճարների համար։

Օգտագործեք այս հնարավորությունն առցանց հարթակում Ձեր հաճախորդների ներգրավման համար՝ առանց ավելորդ ծախսերի։

Տեղադրման համար կարելի է դիմել առցանց կամ զանգահարել +374 60 27 33 55 հեռախոսահամարով։

 

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ԿԲ-Ի ԿՈՂՄԻՑ

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт