Վաճառքի գծով մեր ամենաարդյունավետ աշխատակիցը

Ծանոթացե՛ք, Արփին է, վաճառքի գծով մեր ամենաարդյունավետ աշխատակիցը։

Նրան այսօր անակնկալ է մատուցել Բանկի Վարչության նախագահը, շնորհավորել են Մանրածախ բիզնեսի տնօրենն ու մյուս գործընկերները՝ իհարկե առցանց)))։

Ծափահարություններ, ծաղիկներ, շնորհակալագիր, որոնք Արփիի օրը էլ ավելի լցրեցին դրական էմոցիաներով։

Արփին մեզ հետ կիսվել է իր մտքերով, ասում է՝ ամեն առավոտ աշխատանքի գալն իր գլխավոր մոտիվացիան է, ու անգամ COVID-ն իրեն չի վախեցնում։ Համավարակի այս օրերին ոչ մի օր աշխատանքից չի բացակայել։

«Գալիս եմ հաճույքով, բարձր տրամադրությամբ ու նվիրումով եմ սկսում ամեն օրս, ինչն էլ հենց արտացոլվում է իմ ցուցանիշներում (ծիծաղում է)։ Կարևորը ցանկությունն է, -ասում է,- պերֆեկցիոնիստ եմ, ցանկացած բնագավառում կամ պետք է լինեմ լավագույնը կամ առհասարակ չլինեմ այդ ասպարեզում։ IDBank-ի արժեքներից ինձ ամենահոգեհարազատը «թիմային» լինելն է, իսկ մեր թիմը համապատասխանում է մեր Բանկի բոլոր արժեքներին՝ մենք իսկապես նորարար ենք, և դա իմ աշխատանքին լրացուցիչ մոտիվացիա է հաղորդում, մենք հավատարիմ ենք իրար ու մեր գործին։ Մի խոսքով, IDBank-ի աշխատակից լինելու համար ընդամենը անհրաժեշտ է աշխատել՝ աշխատել լինել թիմային, աշխատել ինքդ քեզ վրա ու լինել կրողը մեր արժեքների։ Շնորհակալ եմ իմ աշխատանքը գնահատելու և անսպասելի անակնկալի համար»։

Շնորհավորում ենք Արփիին և մաղթում նորանոր հաջողություններ։


ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт