Հարգելի՛ հաճախորդներ,

հաշվի առնելով համավարակով պայմանավորված իրավիճակը` ևս մեկ անգամ խնդրում և հորդորում ենք օգտվել IDBank-ի հեռավար սպասարկման ամբողջական գործիքակազմից։

Բանկային ցանկացած գործարք իրականացնելու, վճարումներ կատարելու նպատակով Բանկ այցելելու անհրաժեշտություն չկա։ IDBanking.am առցանց հարթակի, Idram հավելվածի միջոցով ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել https://web.idram.am/new/am Idram հավելվածը կամ օգտվել IDBanking.am առցանց հարթակից։

Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում Բանկ այցելելիս խնդրում ենք կրել դիմակ և ձեռնոցներ, պահպանել սոցիալական հեռավորություն։

IDBank-ն իր հերթին իրականացնում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները հաճախորդների և աշխատակիցների առողջության պահպանման համար՝ բոլոր տարածքները պարբերաբար ախտահանվում և օդափոխվում են, աշխատակիցներն ապահովված են անվտանգության բոլոր միջոցներով։

Առո՛ղջ եղեք։


ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈւՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт