Chat with us, powered by IDBank
Մարտի, 17 2020
IDBank-ն ընդառաջում է իր վարկառուներին

IDBank-ն ընդառաջում է իր վարկառուներին

Մեկամսյա ժամկետում հաճախորդները կարող են վարկային մարումները կատարել ցանկացած ժամանակ

Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածմամբ երկրում ստեղծված իրավիճակն ու հոգ տանելով հաճախորդների մասին, IDBank-ը որոշում է կայացրել ս․թ․ մարտի 17-ից ապրիլի 17-ը ֆիզիկական անձ իր հաճախորդներին հնարավորություն տալ վարկային մարումներն իրականացնել իրենց հարմար ժամանակ։ Նշված ժամանակահատվածում վարկային պարտավորությունների չկատարման դեպքում վարկառուի նկատմամբ , տույժ և տուգանք չի կիրառվի, վարկը չի դասակարգվի, իսկ վարկառուի վարկային պատմությունը չի տուժի։

Այն իրավաբանական անձանց նկատմամբ, ում գործունեությունը կապված է հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտների հետ և ովքեր կորոնավիրուսով պայմանավորված կունենան վարկային մարումները ժամանակին կատարելու խնդիրներ, Բանկը կցուցաբերի անհատական մոտեցում։

Վարկերի մարումներն իրականացնելու խնդիրների դեպքում իրավաբանական անձ հանդիսացող մեր հաճախորդներին խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ info@idbank.am էլ․ փոստի հասցեով, նամակի subject տողում նշելով «Վարկային մարումների հետաձգում», իսկ նամակում մանրամասն նկարագրելով կորոնավիրուսով պայմանավորված Ձեր անվճարունակության հետ կապված իրավիճակը։ Մեր մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ։

Միաժամանակ այն հաճախորդներին, որոնք ունեն ֆինանսական մուտքեր և հնարավորություն, հորդորում ենք վարկային պարտավորությունները կատարել ժամանակին, հետագա վարկային բեռը չծանրացնելու նպատակով՝ օգտվելով հեռահար սպասարկումից՝ IDBanking.am հարթակի, Idram հավելվածի, ինչպես նաև IDBanking 24/7 տերմինալների միջոցով, որոնց ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Վարակի կանխարգելման նպատակով վճարումները խանութներում և սպասարկման կետերում իրականացնել անկանխիկ եղանակով, քանի որ թղթադրամները կարող են վիրուսի փոխանցման աղբյուր հանդիսանալ։ Այդ մասին նախազգուշացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Կարող եք օգտվել նաև մեր գործընկեր կազմակերպությունների հեռահար ծառայություններից, մասնավորապես՝ TelCell, EasyPay, Mobidram վճարային տերմինալներից:
Այնուամենայնիվ Բանկի մասնաճյուղերը գործում են բնականոն գրաֆիկով, խստորեն պահպանվում են Առողջապահության նախարարության բոլոր ցուցումները։

Առողջ եղեք։


ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

վերադառնալ ցանկին