Chat with us, powered by IDBank
Մարտի, 16 2020
Հայտարարություն

Հայտարարություն

Հաշվի առնելով մեր երկրում գործող արտակարգ դրությունն ու Էջմիածին քաղաքի հետ հաղորդակցության սահմանափակումները, միաժանակ կարևորելով հաճախորդների բնականոն սպասարկումն ու բանկային ծառայություններից անխափան օգտվելու նրանց իրավունքը՝ IDBank-ը որոշում է կայացրել վերաբացել Էջմիածնի մասնաճյուղը՝ հաճախորդների լիարժեք սպասարկումն ապահովելու նպատակով։

Էջմիածնի մասնաճյուղը կգործի բնականոն գրաֆիկով։

 Միաժամանակ տեղեկացնում ենք, որ կարևորելով մեր հաճախորդների և աշխատակիցների առողջությունը՝ ինչպես Էջմիածնի, այնպես էլ IDBank-ի մյուս բոլոր մասնաճյուղերում խստորեն պահպանվում են Առողջապահության նախարարության ցուցումները։

- Մասնաճյուղերը հաճախակի օդափոխվում են,
- Բոլոր մակերեսները հաճախակի ախտահանվում են համապատասխան լուծույթներով,
- Սպասարկում իրականացնող բոլոր աշխատակիցները կրում են դիմակ և ձեռնոցներ,
- Բոլոր աշխատակիցները ներքին շրջաբերականներով տեղեկացված են վիրուսի կանխարգելման և դրա դեմ պայքարի հիմնական սկզբունքների մասին:

Եվս մեկ անգամ հորդորում ենք օգտվել հեռահար սպասարկումից և բանկային ու ոչ բանկային գործարքներն իրականացնել IDBanking.am հարթակի, Idram հավելվածի, ինչպես նաև IDBanking 24/7 տերմինալների միջոցով։

Այնուամենայնիվ, եթե ստիպված եք այցելել մասնաճյուղ, ապա խնդրում ենք հետևել Առողջապահության նախարարության խորհուրդներին՝

- Կրել դիմակ
- Պահպանել անվտանգ հեռավորություն հերթում՝ 1,5-2 մ
- Հաճախակի ախտահանել ձեռքերը,
- Չդիպչել քթին, բերանին, աչքերին։

Առողջ եղեք։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

վերադառնալ ցանկին