Բարի գալուստ բանկային նոր մշակույթ
IDBank-ը Հյուսիսային 6 հասցեում բացել է իր ֆլագմանյան գրասենյակը, որն իր տեսակի մեջ միակն է տարածաշրջանում․ այստեղ մեկտեղված են մի շարք ծառայություններ, որոնք հաճախորդները հաճախ ստիպված են լինում փնտրել տարբեր վայրերում։

Երևանի սրտում գտնվող գրասենյակում այսուհետ կարելի է կատարել բանկային գործառնություններ, օգտվել Privilege banking-ի ծառայություններից, ստանալ իրավաբանական անձանց մատուցվող ծառայություններ հատուկ առանձնացված սրահում, CoffeeShop Company-ի Espress It սրճարանում վայելել իսկական սուրճ կամ համտեսել համեղ ուտեստներ, իսկ անհրաժեշտության դեպքում աշխատել coworking-ում։

«Մենք ստեղծում ենք բանկային նոր մշակույթ. սա է մեր այսօրվա միջոցառման խորհուրդը։ IDBank-ի նոր՝ «Կենտրոն» մասնաճյուղի տարածքում փորձել ենք միավորել այն ամենն, ինչ անհրաժեշտ է մեր հաճախորդներին։ Հենց դա է մեր պատկերացմամբ ենթադրում ժամանակակից բանկինգը՝ հաճախորդին տրամադրել սպասարկման, գործունեության, ժամանցի լավագույն պայմանները։ Այդ ամենն իրագործել ենք մեր գործընկերների հետ և կրկին համատեղ պատրաստվում ենք էլ ավելի կատարելագործել այս կենտրոնում առաջարկվող ծառայությունները»,- նշել է Բանկի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։

«Մենք ստեղծել ենք հաճախորդամետ ոճ, հայեցակարգ, որը խորհրդանշում է բանկային նոր մշակույթը՝ ամեն ինչ հաճախորդի շուրջ և հաճախորդի համար։ Պարզ է, որ միայն բանկային ծառայությունները չեն բավարարում ժամանակակից մարդու պահանջներին․ այդ է պատճառը, որ մենք գործընկերների հետ ստեղծել ենք ժամանակակից կյանքի ռիթմին ու պահանջներին համապատասխան մի կենտրոն, որում մեր հաճախորդները ծախսելով նվազագույն ժամանակ՝ կստանան առավելագույն ծառայություններ՝ օրինակ կարող են օգտվել բանկային ծառայություններից՝ միաժամանակ սրճարանում կազմակերպելով իրենց ընդմիջումը, կամ աշխատել idworking—ում և օգտվել մյուս գործընկերների ծառայություններից առանց ժամանակ վատնելու խցանումների վրա։ Մի խոսքով մենք ստեղծում ենք էկո համակարգ, որը թույլ կտա մեր հաճախորդներին օգտվել տարբեր ծառայություններից հեշտ, արագ ու արդյունավետ։ Հենց դրանով է այս կենտրոնը եզակի իր տեսակի մեջ։ Ի դեպ, ստացվել է ավելի լավ, քան մենք սպասում էինք, և այն փաստը, որ նման կենտրոն չկա ամբողջ տարածաշրջանում, մեզ ավելի է ուրախացնում»,- իր խոսքում նշում է Բանկի բիզնեսի զարգացման տնօրեն Կարեն Նալբանդյանը։

Առաջին հարկում գործող նորարար, ժամանակակից դիզայնով մասնաճյուղն աշխատում է 9։15-ից 22։00-ը՝ դրանով իսկ բավարարելով շատ հաճախորդների պահանջը։ Այստեղ՝ մասնաճյուղին կից, Բանկի գործընկերները տրամադրում են հավելյալ ծառայություններ՝ CofeeShop Company-ի Espress It սրճարանում հաճախորդները կարող են համատեղել հաճելին օգտակարի հետ։ Շենքի -1 հարկում գործելու է coworking, որտեղ բացի յուրահատուկ դիզայնից և հաճելի մթնոլորտից ստեղծված են բոլոր պայմանները արդյունավետ աշխատանքի համար։ Հյուսիսային 6-ի «Կենտրոն» մասնաճյուղում առանձնացված սրահներում կսպասարկվեն նաև իրավաբանական անձիք ու Privilege Banking-ի հաճախորդները։

Արտոնյալ ծառայությունների բաժնից՝ Privilege banking-ից, ի դեպ, այսուհետ կարող են օգտվել այն հաճախորդները, ովքեր ձեռք կբերեն հայաստանյան շուկայի համար նոր՝ Visa Signature քարտը, որի շնորհանդեսը ևս իրականացվեց բացման արարողության շրջանակում՝ Visa միջազգային համակարգի Կովկասի տարածաշրջանի ղեկավար Քրիստինա Դորոսի մասնակցությամբ։

IDBank-ի «Կենտրոն» մասնաճյուղը կաշխատի երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09։15-22։00, շաբաթ օրը՝ 10։00-ից 16։00, idworking-ը կաշխատի ամեն օր ժամը 10։00-2։00-ն, իսկ Espess It սրճարանը շուտով պատրաստ կլինի ընդունել իր հաճախորդներին շուրջօրյա։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт