Chat with us, powered by IDBank
Նոյեմբերի, 25 2019
IDBank-ի 9-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել են ֆոնդային բորսայում

IDBank-ի 9-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել են ֆոնդային բորսայում

IDBank-ի 2019 թվականի 3-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել են «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում՝ ընդգրկվելով պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում և շրջանառվելով ANLBB9 ծածկագրով ։
Շուկա ստեղծողի կողմից կիրականացվի անընդհատ երկկողմանի գնանշում, ինչը հնարավորության կտա ներդրողներին  ազատ գնել և վաճառել դրանք, իրականացնել հասցեական և ռեպո գործարքներ։
Պարտատոմսերը թողարկվել են 2019թ նոյեմբերի 7-ին, շրջանառության ժամկետը 2 տարի 3 ամիս է, արժեկտրոնային եկամուտը՝ 9,5%, որը կվճարվի եռամսյա պարբերականությամբ։ Տեղաբաշխված պարտատոմսերի ընդհանուր ծավալը 250 մլն ՀՀ դրամ է։

Ս․թ․ նոյեմբերի 7-ին Բանկը թողարկել էր նաև դոլարային պարտատոմսեր, որոնց տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչև  2020թ․ հունվարի 31-ը, այդ ընթացքում պարտատոմսերը կարելի է ձեռք բերել IDBank-ի բոլոր մասնաճյուղերից։

Թվով 2-րդ տրանշի թողարկման ընդհանուր ծավալը 5,000,000 ԱՄՆ դոլար է, արժեկտրոնային եկամուտը՝ 5%, արժեկտրոնը կվճարվի եռամսյա պարբերականությամբ:
Այս պահին ֆոնդային բորսայում ցուցակված է պարտատոմսերի՝ 10մլն ԱՄՆ դոլարի թվով 2 և 250 մլն դրամի դրամային մեկ տրանշ։
Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից։

Պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 13/02/2019 N 1/93Ա որոշմամբ։
Ազդագրի էլեկտրոնային տարբերակին և թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքէջում՝ www.idbank.am  հասցեով։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ։

վերադառնալ ցանկին