Chat with us, powered by IDBank
Նոյեմբերի, 11 2019
«ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻՆԱՆՍԱԲԱՆԿԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄՐՑՈՒՅԹ

«ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻՆԱՆՍԱԲԱՆԿԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄՐՑՈՒՅԹ

Հայաստանի բանկերի միությունը հայտարարում է ՄՐՑՈՒՅԹ լրագրողների համար՝ «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով:  
    
    Պայմաններ
- Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել 2019թ. հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ ֆինանսաբանկային թեմաների շուրջ հեռարձակված հեռուստա և ռադիո հաղորդումները, տպագիր ու առցանց մամուլում լույս տեսած  հոդվածները, նյութերը կամ հրապարակումները:
- Ներկայացված բոլոր նյութերը պետք է լինեն լրագրողական էթիկայի և հեղինակային իրավունքի պահանջներին համապատասխան:


Հրապարակումները պետք է լինեն ֆինանսաբանկային ոլորտի որևէ թեմայի վերաբերյալ համակողմանի և արհեստավարժ վերլուծություններ՝ անկողմնակալ և ապաքաղաքական:

Ընտրություն
Ներկայացված աշխատանքները գնահատվելու են ոլորտի մասնագետներից և փորձագետներից կազմված ժյուրիի կողմից՝ ընտրելով հաղթողներ հետևյալ անվանակարգերում`
- Լավագույն հեռուստառեպորտաժ
- Լավագույն ռադիոռեպորտաժ
- Լավագույն տպագիր հոդված
- Լավագույն առցանց հոդված

Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կստանա դրամական մրցանակ:

Մրցույթի ամփոփումը և մրցանակների հանձնումը տեղի կունենա դեկտեմբեր ամսվա ընթացքում:

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են մինչև 30.11.2019 ներառյալ իրենց աշխատանքներն ուղարկել competition@uba.am էլ. փոստին՝ վերջինիս թեմա /subject/ պատուհանում համապատասխանաբար նշելով «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻՆԱՆՍԱԲԱՆԿԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ» բառերը: Ներկայացվող աշխատանքների հետ միասին անհրաժեշտ է ուղարկել նաև հրապարակման հղում(ներ)ը, (երբ և որտեղ)՝ նշելով հեղինակ(ներ)ի կոնտակտային տվյալները:  


ՀԻՇԵՑՈՒՄ
Լրագրողների կողմից ներկայացված հայտերից բացի մրցույթին մասնակցելու են նաև գնահատող հանձնախմբի կողմից իրականացված մամուլի մշտադիտարկումների արդյունքում ընդգրկված այլ աշխատանքներ:

Մրցույթը կայանում է ՀԲՄ նախաձեռնությամբ իրականացվող
«Ֆինանսական գրագիտություն և հմտություններ»
խորագրով հանրային միջոցառումների ծրագրի շրջանակներում:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

վերադառնալ ցանկին