Chat with us, powered by IDBank
Հոկտեմբերի, 18 2019
IDBank-ը սկսում է տեղեկատվական անվտանգության արշավ

IDBank-ը սկսում է տեղեկատվական անվտանգության արշավ

Հաշվի առնելով, որ մեր երկրում հոկտեմբերը հագեցած է  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենատարբեր միջոցառումներով, իսկ թեման` ավելին, քան արդիական է, IDBank-ը սկսում  է տեղեկատվական անվտանգության` հաճախորդների իրազեկման արշավը։

Հաջողությամբ անցնելով աշխարհում ընդունված ՏԱ լավագույն ստանդարտի ISO սերտիֆիկացումը՝ IDBank-ն  ապահովում է ՏԱ լավագույն ստանդարտները։ Սակայն, յուրաքանչյուր  հաճախորդ պետք է գիտակցի, որ ինքը ևս հսկայական դերակատարում ունի այս գործում և պետք է պահպանի անվտանգության տարրական կանոնները իր իսկ միջոցների և անձնական տվյալների անվտանգության ապահովման համար։

Հետևելով IDBank-ի ֆեյսբուքյան էջին և ակտիվորեն մասնակցելով տեղեկատվական անվտանգությանն առնչվող հարցումներին՝ ձեռք կբերեք նոր գիտելիքներ տեղեկատվական անվտանգության հիմնարար սկզբունքների և դրանք առօրյայում գործի դնելու մասին։

Բացի այդ Բանկը նաև պատրաստվում է անցկացնել ամփոփիչ ինտերակտիվ դասախոսություն, որին կարող են մասնակցել ոչ մասնագիտական բուհերի ուսանողներ։

Եթե քայլում ես ժամանակին համըթաց, ուզում ես իմանալ տեղեկատվական անվտանգության հիմնարար սկզբունքները, քեզ ու հարազատներիդ զերծ պահել լայն տարածում ստացած «ֆիշինգի» զանազան դրսևորումներից, ուղարկի՛ր դիմումդ communication@idbank.am էլեկտրոնային հասցեին` նշելով անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլ․ փոստի հասցե։
Առաջին 30 դիմորդները կհրավիրվեն մասնակցելու դասախոսությանը։

վերադառնալ ցանկին