Chat with us, powered by IDBank
Հոկտեմբերի, 14 2019
IDBank-ը մարել է 5-րդ թողարկման պարտատոմսերը

IDBank-ը մարել է 5-րդ թողարկման պարտատոմսերը

IDBank-ի` 2017թ. հոկտեմբերին թողարկված դոլարային արժեկտրոնային պարտատոմսերի 5-րդ տրանշը մարվել է: Տեղաբաշխված պարտատոմսերի ընդհանուր ծավալը 5 մլն ԱՄՆ դոլար էր, շրջանառության ժամկետը` 24 ամիս, արժեկտրոնի եկամտաբերությունը` 5,75%:
  
Հայաստանի Ֆոնդային բորսայում ներկայումս շրջանառվում են IDBank-ի կողմից 2018թ. հոկտեմբերին և 2019թ. փետրվարին թողարկված դոլարային պարտատոմսեր, որոնց շրջանառության ժամկետը 27 ամիս է, արժեկտրոնային եկամուտը` 5,25%, արժեկտրոնային վճարումներն իրականացվում են եռամսյակային պարբերականությամբ:

2016 թ․-ից առ այսօր IDBank-ը թողարկել է 30 մլն ԱՄՆ դոլարի և 1 մլրդ դրամի արժեկտրոնային պարտատոմսեր։

IDBank-ի պարտատոմսերը սովորաբար տեղաբաշխվում են ժամկետից շուտ, իսկ երկրորդային շուկայում մեծ պահանջարկ են վայելում, ինչը վկայում է, որ Բանկի նկատմամբ արժեթղթերի շուկայում ձևավորված է կայուն վստահության մթնոլորտ, իսկ պարտատոմսը որպես ներդրումային գործիք կիրառելու միտումն, առհասարակ, գնալով ավելի մեծ տարածում է ստանում հաճախորդների շրջանում:

վերադառնալ ցանկին