Ուզբեկստանի Կենտրոնական բանկի եւ առեւտրային բանկերի ներկայացուցիչների պատվիրակությունն IDBank է այցելել
Այցի նպատակը ֆինանսական համակարգի հայաստանյան փորձն ուսումնասիրելն է։ Ուզբեկստանի ԿԲ-ի և առևտրային բանկերի ներկայացուցիչներն այսօր եղել են IDBank-ի գլխամասային գրասենյակում, ծանոթացել բանկի գործունեությանը մանրածախ վարկավորման, նորարարությունների ներդրման ոլորտներում, ինչպես նաև մասնաճյուղերի աշխատանքի, «Հեռախոսազանգերի կենտրոն»-ի աշխատանքի կազմակերպման և այլ գործընթացներին։ Բանկի Վարչության նախագահի խոսքով Ուզբեկստանի բանկային համակարգի ներկայացուցիչներին հետաքրքրում է հայաստանյան փորձը, քանի որ ՀՀ բանկային համակարգը ամենազարգացածներից մեկն է տարածաշրջանում։ «Որպես հայաստանյան բանկային համակարգում 30-ամյա պատմություն ունեցող՝ միաժամանակ հաջողությամբ ռեբրենդինգ իրականացրած Բանկ, Ուզբեկստանի մեր գործընկերների համար մեծ հետաքրքրություն էր ներկայացնում IDBank-ի փորձը՝ հաշվի առնելով, որ Բանկը ժանամակին համընթաց քայլելով՝ հաճախորդներին առաջարկում է ժամանակակից, նորարար պրոդուկտներ՝ միաժամանակ արդիականացնելով մասնաճյուղային ցանցն ու ապահովելով ավանդական սպասարկման բարձր մակարդակ», - ասել է Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։ Ուզբեկստանի բանկային համակարգի ներկայացուցիչները, խոսելով այցի նպատակների մասին հատկապես շեշտել են իրենց հետաքրքրությունը մանրածախ ոլորտում, այցելել են նաև Բանկի մասնաճյուղեր և հետևել աշխատանքների կազմակերպմանը։ Զարգացման ծրագրերի, ուղիների ու հեռանկարների, մանրածախ ոլորտում գրանցած հաջողությունների, մասնաճյուղային ցանցի արդիականացման ու նորացման մասին հյուրերին պատմել են պատասխանատուները։ Փորձի փոխանակումը երկուստեք արդյունավետ են համարել։
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт