Chat with us, powered by IDBank
Սեպտեմբերի, 27 2019
IDBank-ի Հեռախոսազանգերի կենտրոնն այսուհետ կաշխատի 24/7 ռեժիմով

IDBank-ի Հեռախոսազանգերի կենտրոնն այսուհետ կաշխատի 24/7 ռեժիմով

IDBank-ի Հեռախոսազանգերի Կենտրոնը այսուհետ արդեն շուրջօրյա հնարավորություն է տալիս աշխարհի ցանկացած կետից կապվել Բանկի հետ և ստանալ կոմպետենտ խորհրդատվություն բանկային ամենատարբեր գործառնությունների մասին։  

«Բանկային գործառնությունների վերաբերյալ ժամանակին ստացված տեղեկատվությունը կարող է զերծ պահել մեր հաճախորդներին տարբեր իրավիճակներում ի հայտ եկող խնդիրներից։ Հաշվի առնելով այն, որ հաճախորդների թիվը գնալով աճում է, իսկ Բանկը 24/7 ռեժիմով առաջարկում է  մի շարք ծառայություններ, որոնց հետ կապված հարցերին անհրաժեշտ է արագ արձագանքել` որոշել ենք Հեռախոսազանգերի Կենտրոնի աշխատանքը դարձնել շուրջօրյա։ Օրինակ, եթե մեր հայրենակիցներին արագ դրամական փոխանցման համակարգերի միջոցով,փոխանցվել են գումարներ ապա նրանք կարող են ոչ աշխատանքային (նաև գիշերային) ժամերին Հեռախոսազանգերի Կենտրոնի միջոցով գումարը փոխանցել իրենց քարտային հաշվին և անմիջապես տնօրինել այն ըստ ցանկության։ Բանկի, մատուցվող ծառայությունների, առաջացած խնդիրների հետ կապված ցանկացած հարցով մեր հաճախորդները Հեռախոսազանգերի Կենտրոնի հետ կարող են կապ հաստատել օրվա և գիշերվա ցանկացած պահին՝ +374 10 59 33 33, 060 27 33 33 հեռախոսահամարներով»,- նշել է Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Վարդան Գևորգյանը։

IDBank-ի Հեռախոսազանգերի Կենտրոնը երեկոյան և գիշերային ժամերին մատուցում է հետևյալ ծառայությունները՝
- քարտային հաշիվների բացում, քարտի բացման պատվերների ընդունում,
- քարտի արգելափակում,
- քարտային հաշվի մնացորդների, կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրոմ,
- Online banking-ից օգտվող հաճախորդների սպասարկում՝ նոր գաղտնաբառի տրամադրում, արգելափակում, մուտքերի զրոյացում, իրավասությունների փոփոխություն
- արագ դրամական փոխանցման համակարգերով ստացած գումարի փոխանցում հաճախորդի  քարտային հաշվին,
Հեռախոսազանգերի Կենտրոնը հաճախորդներին անհրաժեշտ տեղեկություններ է տրամադրում ինչպես հեռախոսով՝ +374 10 59 33 33, 060 27 33 33 հեռախոսահամարներով, այնպես էլ Բանկի պաշտոնական կայքում գործող live-chat-ի և Viber հավելվածի միոցով։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

վերադառնալ ցանկին