Chat with us, powered by IDBank
Հուլիսի, 02 2019
IDBank-ը հայտարարում է 4-րդ թողարկման պարտատոմսերի մարման մասին

IDBank-ը հայտարարում է 4-րդ թողարկման պարտատոմսերի մարման մասին

IDBank-ը հուլիսի 1-ին  իրականացրել է 4-րդ թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի մարում և արժեկտրոնային եկամուտների վճարում՝ սեփականատերերի ռեեստրում գրանցված իրավաբանական և ֆիզիկական անձանց բանկային հաշիվներին անկանխիկ փոխանցումների միջոցով:

Բանկի 4-րդ թողարկման պարտատոմսերի թողարկման ծավալը 5մլն ԱՄՆ դոլար էր, ժամկետայնությունը՝ 24 ամիս,տոկոսադրույքը` 5.75%։ Արժեկտրոնների վճարումը կատարվում էր կիսամյակային պարբերականությամբ։

Հիշեցնենք, որ IDBank-ը պարտատոմսերի 4-րդ տրանշը թողարկել էր 2017 թ․-ին, որից հետո իրականացրել է անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմսերի ևս 3  տրանշի թողարկում։

IDBank-ը շարունակելու է պահպանել շուկայում առաջատար դիրքերը և հաճախորդներին առաջարկելու է պարտատոմսերի նոր տրանշեր։

վերադառնալ ցանկին