Chat with us, powered by IDBank
Հունիսի, 13 2019
IDBank-ի հովանավորությամբ՝ Հայաստանը մասնակցեց  ITF Taekwon-Do-ի Եվրոպայի Գավաթի առաջնությանը

IDBank-ի հովանավորությամբ՝ Հայաստանը մասնակցեց  ITF Taekwon-Do-ի Եվրոպայի Գավաթի առաջնությանը

Հունիս ամսին Սոչի քաղաքում տեղի ունեցավ ITF Taekwon-Do-ի Եվրոպայի Գավաթի առաջնությունը։ IDBank-ի հովանավորությամբ՝ Հայաստանը նույնպես մասնակցեց այս առաջնությանը՝ ներկայացնելով իր երկու մարզիկներին՝ Արամ Մկրտչյանին և Մարտին Ազատյանին։ Մարզիկները մասնակցում էին տարբեր վարժություններում՝ տախտակի կոտրում, հատուկ տեխնիկա և մենամարտ։ Հայաստանը ներկայացնող Մ․ Ազատյանը դարձավ Եվրոպայի Գավաթի չեմպիոն տախտակի կոտրում և հատուկ տեխնիկա վարժությունների եզրափակիչներում։ Ա․Մկրտչյանը՝ մենապայքարային ձևում 63-70 կգ քաշային կարգում եզրափակչում հաղթելով ազգությամբ բելառուս մարզիկին, դարձավ Եվրոպայի գավաթի չեմպիոն, իսկ նույն քաշային կարգում Մ․Ազատյանը՝  բրոնզե մեդալակիր։

IDBank-ը շնորհավորում է  մեր հայ մարզիկներին հաղթանակի առիթով և, կարևորելով առողջ ապրելակերպը, շարունակում է աջակցել տարբեր մարզաձևերի մասսայականացմանը Հայաստանում։

վերադառնալ ցանկին