Chat with us, powered by IDBank
Ապրիլի, 09 2019
IDBank-ի Վանաձորի մասնաճյուղում կամփոփվի խաղարկությունն ու կընտրվեն հաղթողները

IDBank-ի Վանաձորի մասնաճյուղում կամփոփվի խաղարկությունն ու կընտրվեն հաղթողները

Ապրիլի 13-ին, ժամը 13։00-ին Բանկի Վանաձորի մասնաճյուղում կկայանա նույն մասնաճյուղի վերաբացման առիթով հայտարարված խաղարկության ամփոփումը և կընտրվեն հաղթողները։ Մասնակիցների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Խաղարկության հաղթող է ճանաչվելու 5 քարտապան։ 1-ին և 2-րդ մրցանակակիրների անունները հայտնի են․ 1-ին տեղում առավելագույն հանրագումարային փոխանցում ստացած քարտապանն է, ում կտրամադրվի 300,000 ՀՀ դրամի չափով նվեր քարտ, 2-րդ տեղում առավելագույն թվով փոխանցում ստացած քարտապանն է, ում կտրամադրվի 200․000 դրամի չափով նվեր քարտ, ևս 3 քարտապան ընտրվելու են պատահականության սկզբունքով և կպարգևատրվեն 100,000-ական դրամի չափով նվեր քարտերով։ Տեղեկացնենք, որ նվեր քարտերը նախատեսված են տեխնիկայի առաջատար խանութներից մեկում գնումներ կատարելու համար։

Հիշեցնենք, որ խաղարկությանը մասնակցել են այն քարտապանները, ովքեր իրենց՝ Վանաձորի մասնաճյուղի կողմից տրամադրված քարտերով 2018 թվականի նոյեմբերի 19-ից մինչև 2019 թվականի մարտի 31-ը ներառյալ առնվազն 2 անգամ ստացել են արագ դրամական փոխանցումներ: Խաղարկության հաղթող է ճանաչվելու 5 քարտապան։

Մանրամասների համար կարող եք զանգահարել 010 59 33 33, 060 27 33 33 հեռախոսահամարներով։

վերադառնալ ցանկին