Chat with us, powered by IDBank
Մարտի, 07 2019
«Բարև գարուն». IDBank-ի նվերը կանանց տոների առիթով

«Բարև գարուն». IDBank-ի նվերը կանանց տոների առիթով

IDBank-ը կանանց տոների առիթով անակնկալ ունի:

Մարտի 8-ից ապրիլի 7-ը IDBank-ի կին հաճախորդները կարող են զեղչերով օգտվել բանկային մի շարք ծառայություններից. անհամեմատ մատչելի սակագներ պահատեղերի վարձակալության համար, 50 % զեղչ վճարային քարտերի տարեկան սպասարկման համար՝ Visa Infinite` 50 000 դրամ, Visa Platinum` 25 000 դրամ, Mastercard Standard` 1 500 դրամ և Mastercard Gold` 5 000 դրամ: Բանկի կին հաճախորդների համար, վերը նշված ծառայություններից մեկից օգտվելու դեպքում, կբացվեն նաև բանկային և խնայողական հաշիվներ՝ հաճախորդի նախընտրած արժույթով և բոլորովին անվճար:

Բացի այդ «Բարև Գարուն» ակցիայի շրջանակում IDBank-ի քարտերով վճարում կատարելիս՝ Բանկի կին հաճախորդները զեղչեր կստանան նաև մի շարք սպասարկման կետերում։

«Բարև գարուն» ակցիայի ընթացքում Բանկում զեղչով տրամադրվող ծառայությունների սակագներին և մանրամասներին, ինչպես նաև այլ հաստատությունների կողմից տրամադրվող զեղչերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքէջում. www.idbank.am հասցեով:

IDBank-ը շնորհավորում է բոլոր կանանց և աղջիկներին գարնանային տոների կապակցությամբ և մաղթում միայն հաճելի անակնկալներով լի գարուն:

վերադառնալ ցանկին