IDBank-ն ընդունել է ԿԲ-ի ֆինանսական շրջագայության մասնակիցներին
IDBank-ը մասնակցել է Հայկական դրամի 25-ամյակի, ԿԲ-ի 125-ամյակի առիթով կազմակերպված ֆինանսական շրջագայությանը․ 50-ից ավելի մասնակից այցելեց IDBank-ի գլխամասային գրասենյակ, որտեղ նրանց ծանոթացրին Բանկի տարբեր ստորաբաժանումների աշխատանքին։ Մասնակիցները մասնակցեցին սեմինար-քննարկման, որտեղ նրանց հանգամանալից ներկայացվեցին Խնայողական տարբեր գործիքներ։ IDBank-ն առաջարկում է Խնայողական մի քանի արդիական գործիք․ դրանցից առաջինը ժամկետային ավանդներն են, որոնց եկամտաբերությունը համեմատաբար բարձր է՝ դրամով՝ մինչև 9,25%։ Խնայողական հաշիվն առավել ճկուն գործիք է, որի դեպքում չկան սահմանափակումներ գումարի ելքագրման և ավելացման առումով․ հաճախորդը կարող է ցանկացած պահի գումար մուտքագրել/ ելքագրել և ստանալ տարեկան մինչև 5% տոկոսային եկամուտ։ IDBank-ը խնայելու հնարավորություն է տալիս նաև իր VISA քարտապաններին․VISA դեբետային քարտերից ոչ միայն հնարավոր է առանց միջնորդավճարի գումար կանխիկացնել ԱրՔա համակարգի անդամ հանդիսացող բանկերի բանկոմատներից, այլ նաև քարտի դրական մնացորդի նկատմամբ տարեկան ստանալ մինչև 4% եկամուտ։ Խնայողական ամենատարածված գործիքներից է պարտատոմսը։ IDBank-ը հոկտեմբերի 22-ին թողարկել է և մինչև դեկտեմբերի 28-ը կտեղաբաշխի 6-րդ տրանշի արժեկտրոնային պարտատոմսերը, որոնց անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է, իսկ եկամտաբերությունը՝ տարեկան 5,25%: Ֆինանսական շրջագայության մասնակիցները նաև նվերներ ստացան Բանկի կողմից։
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт