Chat with us, powered by IDBank
Նոյեմբերի, 07 2018
Արթիկում IDBank-ի հովանավորությամբ ՏՏ դասասենյակ է բացվել

Արթիկում IDBank-ի հովանավորությամբ ՏՏ դասասենյակ է բացվել

Արթիկի N5 դպրոցի աշակերտներն այսուհետ հնարավորություն կունենան հաղորդակից լինել Տեղեկատվական տեխնոլոգիաներին։ IDBank-ի ջանքերով անմխիթար վիճակում գտնվող դասասենյակը կապիտալ վերանորոգվել է․ փոխվել է մանրահատակը, լուսավորությունը, տեղադրվել են եվրո պատուհաններ։ Հարմարավետ դասասենյակում  նոր սեղաններ և համակարգիչներ են տեղադրվել, որոնցով դպրոցի երեխաները կստանան ՏՏ ոլորտում անհրաժեշտ գիտելիքներ։
IDBank-ը՝ որպես նորարար Բանկ, կարևորում է IT ոլորտում երեխաների ներգրավվածությունը, քանի որ ամեն օր փոփոխվող և զարգացող թվային աշխարհում գրեթե անհնար է դառնում մրցունակ մասնագիտություն ձեռք բերել առանց Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտում խորացված գիտելիքների։

Դպրոցի տնօրեն Արսեն Պետրոսյանի խոսքով, դասարանը չէր նորոգվել դպրոցի հիմնադրման օրից՝ 1984թ-ից, և գտնվում եր անմխիթար վիճակում։ «Այժմ մեր դպրոցի երեխաները հնարավորություն կունենան օգտվել նորոգված, հարմարավետ, տեխնիկապես հագեցած դասասենյակից և համալրել գիտելիքները ոչ միայն ՏՏ ոլորտում։  IDBank-ի անունով այս ՏՏ դասասենյակը նաև հրաշալի հնարավորություն է ուսուցիչների և աշակերտների համար ժամանակակից տեխնոլոգիաները կիրառելու տարբեր առարկաների դասապրոցեսում, ինչն ավելի հետաքրքիր, ուսանելի և տպավորիչ կդարձնի դասավանդվող ցանկացած նյութ։ Շնորհակալ ենք IDBank-ին այս նախաձեռնության համար։ Կարծում եմ՝ նման ներդրումների շնորհիվ մեր դպրոցի շրջանավարտները կունենան բոլոր անհրաժեշտ գիտելիքները այժմյան արագ զարգացող աշխարհում իրենց տեղը գտնելու համար»։

Արթիկի N5 դպրոցի երբեմնի շրջանավարտ Սերգեյ Առաքելյանը, ով ներկայում IDBank-ի Թվային բանկինգի տնօրենն է, ևս ներկա էր դասարանի հանդիսավոր բացմանը։ Նրա խոսքով,  IDBank-ը սոցիալական պատասխանատվության ծրագրերից հատկապես կարևորում է երեխաների համար կրթական նոր հնարավորությունների ստեղծման ծրագրերը։ «Նախ, անչափ ուրախ եմ, որ պատահականության սկզբունքով նորոգման համար ընտրվել է հենց այն կրթօջախը, որում ես եմ սովորել ժամանակին։ Որպես այս դպրոցի շրջանավարտ հպարտ եմ, որ այսուհետ IDBank-ի ջանքերով իմ դպրոցի աշակերտական ներկայիս սերունդը կհաղորդակցվի նորագույն տեխնոլոգիաներին և կսովորի ծառայեցնել դրանք իր նպատակներին։ Եթե հաշվի առնենք, որ մենք մեծ թափով շարժվում ենք դեպի թվայնացում, և առհասարակ արդեն դժվար է թերագնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների դերն աշխարհում, ապա տրամաբանական է, որ IDBank-ը ցանկություն է հայտնել Արթիկի դպրոցում հենց ՏՏ դասասենյակ ստեղծել»,-նշել է Սերգեյ Առաքելյանը և ավելացրել, որ IDBank-ի այս նախաձեռնությունը շարունակական է լինելու։ IDBank-ի թվային բանկինգի տնօրենը նորաբաց համակարգչային դասասենյակում առաջին դասն է անցկացրել ՏՏ զարգացման ներկայիս առաջընթացի և ուսումնական պրոցեսում կիրառելիության մասին։

Արթիկի դպրոցը հիմնադրվել է 1984 թվականին, ունի  26 դասասենյակ, որոցից 15-ն է գործում։ Դպրոցում սովորում է 300 աշակերտ։

վերադառնալ ցանկին