Chat with us, powered by IDBank
Հոկտեմբերի, 29 2018
«Մեր հաճախորդը մեր գործընկերն է»․ IDBank-ի կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Սերգեյ Վիրաբյան

«Մեր հաճախորդը մեր գործընկերն է»․ IDBank-ի կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Սերգեյ Վիրաբյան

IDBank-ը 3 ամիս առաջ հանդես եկավ նոր առաջարկով, որը նախատեսված էր կորպորատիվ հաճախորդների համար։ Ի՞նչ նպատակ ուներ Բանկը և որքանո՞վ են արդարացվել սպասումները։

Նախ, հակիրճ հիշեցնեմ մեր առաջարկը․ ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը հնարավորություն ունեն անվճար բացել բանկային հաշիվ, ստանալ դրա անվճար սպասարկում և իրականացնել փոխանցումներ SWIFT համակարգով Our տարբերակով միանգամայն անվճար` ԱՄՆ դոլարով, եվրոյով, ՌԴ ռուբլիով և լարիով: Առաջարկի շրջանակում ՀՀ ձեռնարկատերերը կարող են ստանալ վարկեր ԱՄՆ դոլարով սկսած 6,9 տոկոս տարեկան տոկոսադրույքից և ՀՀ դրամով` սկսած 10 տոկոս տարեկան տոկոսադրույքից:
Այս առաջարկը մշակելիս մենք մտադիր էինք հնարավորություն տալ ՀՀ-ում գրանցված ձեռնարկատերերին անվճար իրականացնել հիմնական վճարահաշվարկային ծառայությունները, որից հետո գնահատել սպասարկման որակը, արագությունը, հարմարավետությունը և գոհ մնալու դեպքում դառնալ Բանկի հաճախորդ-գործընկերը։
Նշեմ, որ այս առաջարկի գործողության ժամկետը 6 ամիս է՝ մինչև դեկտեմբերի 30-ը։ Սակայն, մի գաղտնիք բացելով, նշեմ, որ վերլուծելով հաճախորդների հետաքրքրությունը` քննարկում ենք առաջարկի ժամկետի երկարաձգումը։

Ինչպես հայտնի է, այսօր բազմաթիվ բանկեր և այլ կազմակերպություններ, գովազդելով իրենց ապրանքները կամ ծառայությունները, առաջարկում են ծառայություններ առանց միջնորդավճարների կամ 0 տոկոսով, սակայն մենք հասկանում ենք, որ դրանք մարքեթինգային հնարքներ են։ Ինչպե՞ս կբացատրեք Ձեր առաջարկի շրջանակում մատուցվող ծառայությունների անվճար լինելը, միգուցե դա նույնպես մարքեթինգային հնարք է, և գոյություն ունեն չերևացող ծախսեր։

Գիտեք, մենք արել ենք մի շատ պարզ բան, ինչպես արդեն նշեցի, մեր սկզբունքը փոխշահավետությունն է և գործընկերային հարաբերություններ ձևավորելը, ուստի գերադասեցինք մեր հաշվին ծածկել առաջացող ծախսերը` տալով հնարավորություն ՀՀ ձեռնարկատերերին ծանոթանալու Բանկին։ Շատ պարզ և շիտակ մոտեցում։


Ի՞նչ արձագանք են ստացել Ձեր նշած ծառայությունները հաճախորդների կողմից․ արդյոք թիրախային խմբում ակտիվություն եք նկատում, կա՞ արդյոք քանակական ցուցանիշների աճ:

Նշեմ, որ հունիսից սկսած, շաբաթական կտրվածքով, մենք իրականացնում ենք մշտադիտարկում, և կարող եմ արձանագրել, որ ունենք կտրուկ աճ, ինչպես կորպորատիվ հաճախորդների հաշիվների քանակի, այնպես էլ դրամական փոխանցումների ծավալների գծով։
Ցանկանում եմ նշել նաև, որ վարկավորման ոլորտում ևս ունենք ակտիվացում, հատկապես ՓՄՁ վարկավորման սեգմենտում:

Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ IDBank-ը բռնել է ՓՄՁ-ներին աջակցության ճանապարհը․ դա ներառո՞ւմ է նաև բիզնեսի ընդլայնման աջակցություն։

Գիտեք, ես չեմ սիրում «աջակցություն» բառն այս համատեքստում, բացատրեմ՝ Բանկը, ինչպես և ձեռնարկատերերը, շահույթ հետապնդող կազմակերպություն է, և, ավելի ճիշտ կլինի ասել, որ մենք աշխատում ենք փոխշահավետության և գործընկերության սկզբունքով։ Մեր աշխատակիցներն ամենօրյա ռեժիմով իրականացնում են շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն, կատարում են շտկումներ Բանկի կողմից առաջարկվող պրոդուկտների և ծառայությունների մեջ առավելագույնս բավարարելու համար հաճախորդների պահանջները։ IDBank-ը նպատակ ունի հաճախորդին տրամադրել բանկային հնարավորինս լայն ծառայություններ, առաջարկել համալիր սպասարկում, կրկնվեմ՝ Բանկ-հաճախորդ հարաբերությունները գործընկերային սկզբունքով կառուցելու համար։

Գաղտնիք չէ, որ բանկային մրցակցության ներկայիս պայմաններում բանկերը փորձում են առանձնանալ իրենց առաջարկներով, որոնք ենթադրում են անհատական մոտեցում հաճախորդներին։ Որքանո՞վ է IDBank-ը շուկային նոր պրոդուկտներ առաջարկելիս հաշվի առնում նշված միտումները։

Շնորհակալ եմ հարցի համար , քանի որ շատ կարևորում եմ հաճախորդների հետ անհատական աշխատանքը։ Ելնելով բանկային համակարգում իմ բազմամյա աշխատանքային փորձից ՝ կարող եմ վստահ ասել, որ հայաստանյան շուկան, թե՛ բանկային, թե՛ կորպորատիվ, այնքան յուրահատուկ է և մրցակցային, որ յուրաքանչյուր կորպորատիվ հաճախորդ պահանջում է անհատական մոտեցում և վերաբերմունք, և, իհարկե, IDBank-ում ներդրված է անհատական մենեջերի ինստիտուտը․ յուրաքանչյուր հաճախորդ, ելնելով իր բիզնեսի առանձնահատկություններից, ստանում է անհատական մոտեցում և վերաբերմունք, և դա ճիշտ է։

Ռեբրենդինգի բուռն շրջանից հետո, երբ Բանկն արդեն իսկ ճանաչելի է իր նոր անվանումով, սպասվո՞ւմ է առավել ակտիվ աշխատանքային ծրագրերի ներդրում։ Ի՞նչ նորություններ եք պատրաստվում առաջարկել Բանկի կորպորատիվ հաճախորդներին:

Բանկն արդեն իսկ իր հաճախորդներին առաջարկում է բանկային պրոդուկտների և ծառայությունների շատ լայն շրջանակ, որոնք, ինչպես նշեցի, մշտապես կատարելագործվում և համապատասխանեցվում են շուկայի պահանջներին։ Բոլորովին վերջերս Բանկը համագործակցության հուշագիր ստորագրեց Հայաստանի Արտահանողների ապահովագրության գործակալության հետ, 10 տարուց ավելի համագործակցում է Գերմանա-հայկական հիմնադրամի, ինչպես նաև այլ կառույցների հետ, որոնց հետ համագործակցության արդյունքում Բանկը կարողանում է տրամադրել բավականին շահավետ պայմաններով պրոդուկտներ։ Նշեմ, որ այս ուղղությամբ աշխատանքներն անընդհատ են և շարունակական՝ գտնել նոր գործընկերներ հաճախորդներին նորանոր ծառայություններով գոհացնելու և նրանց բիզնեսի անխափան գործընթացին նպաստելու համար։



վերադառնալ ցանկին