Chat with us, powered by IDBank
Հոկտեմբերի, 23 2018
IDBank-ը կվճարի 50 երեխայի վերականգնողական կուրսերի համար

IDBank-ը կվճարի 50 երեխայի վերականգնողական կուրսերի համար

IDBank-ի՝ «Բարի մամա»-ին նվիրաբերած միջոցներով Մ․ Իզմիրլյանի անվան մանկատնից 50 երեխա անվճար կանցնի ֆիզիոթերապիայի և արտ-թերապիայի կուրսեր։

Բարեգործությունը հատուկ տեղ է զբաղեցնում IDBank-ի գործունեության մեջ։ Բանկը կանոնավոր կերպով մասնակցում է սոցիալական և բարեգործական տարբեր ծրագրերին, որոնք ուղղված են բնակչության սոցիալապես անապահով խմբերի աջակցությանը: Այս անգամ առաջնային էր երեխաներին օգնությունը:

Այս ծրագիրը Բանկի սոցիալական քաղաքականության տրամաբանական շարունակությունն է: Մեր երեխաների ուսուցման, զարգացման և վերապատրաստման համար համապատասխան պայմաններ ստեղծելը կարևոր ներդրում է մեր ապագայի համար:

վերադառնալ ցանկին