Chat with us, powered by IDBank
Սեպտեմբերի, 03 2018
IDBank-ը ռեկորդային ցուցանիշներ է գրանցել. Շահույթն աճել է 65 տոկոսով, վարկային պորտֆելը՝ 15 տոկոսով

IDBank-ը ռեկորդային ցուցանիշներ է գրանցել. Շահույթն աճել է 65 տոկոսով, վարկային պորտֆելը՝ 15 տոկոսով

IDBank-ը ամփոփել է 1-ին կիսամյակի ցուցանիշները, ըստ որի գրանցվել է ավելի քան 2,5 մլրդ ՀՀ դրամի զուտ շահույթ, իսկ վարկային պորտֆելն աճել է 15%-ով: Բանկի զարգացման ապագա ծրագրերի մասին NEWS.am-ը զրուցել է բանկի վարչության նախագահի ժ/պ, ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանի հետ:

-2018թ. մայիսի վերջին «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն հայտարարեց ռեբրենդինգի մասին` վերանվանվելով IDBank. արդյոք դրանով բանկը վերանայե՞ց աշխատանքի իր փիլիսոփայությունը, տեսլականը եւ արժեքները: Ո՞րն է Բանկի ռազմավարության փոփոխման պատճառը եւ ի՞նչ շեշտադրումներ է այն ունենալու հետագայում:
-Բանկի անվանումը եւ նոր բրենդի ընտրությունը պատահականություն չէր. Բանկն ունի նոր բաժնետեր եւ նոր աշխատելաոճ: Ռեբրենդինգի գործընթացը սկսեցինք 2017 թ-ին եւ ընթացքում արդեն մեծ թվով արմատական ներքին եւ արտաքին փոփոխությունների նախագիծ իրականացրեցինք, որը միանգամայն դրական ազդեցություն ունեցավ Բանկի ներքին աշխատանքի բարելավման եւ հաճախորդների սպասարկման որակի բարձրացման հարցում։ Նախկինում «Անելիք», ներկայումս IDBank-ը Հայաստանում գրանցված առաջին բանկերից մեկն է. բազմամյա աշխատանքային փորձը, հաճախորդների պահանջմունքների եւ բանկային միջազգային միտումների ուսումնասիրությունը եւս բերեցին Բանկի աշխատանքի փիլիսոփայության, տեսլականի փոփոխությանը. մեզ համար կարեւոր է պահպանել, որոշ դեպքերում էլ՝ ձեռք բերել հաճախորդների վստահությունը: Բանկի նոր բրենդը, նոր ռազմավարությունը ծառայելու են այս նպատակին։ Ավելին, մեր հաճախորդներին անհատական մոտեցում ցուցաբերելու միջոցով  առաջարկելու ենք նոր եւ արդիական լուծումներ, պրոդուկտներ։ Մենք ձգտում ենք դառնալ առաջատար Բանկ ՀՀ ֆինանսական համակարգում` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։

-2017թ․ վերջին IDBank-ն արձանագրել է հիմնական ցուցանիշների դրականդինամիկա։ Մասնավորապես,բանկի զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է 65 % -ով: Ինչպիսի՞ն են 2018թ. առաջին կիսամյակի արդյունքները եւ ի՞նչ ազդեցություն թողեց ռեբրենդինգը բանկի գործունեության եւ նրա ֆինանսական արդյունքների վրա:

-Բանկն իսկապես ֆինանսական եւ ոչ ֆինանսական մեծ ձեռքբերումներ ունի, ինչը նաեւ ռեբրենդինգի եւ քաղաքականության փոփոխության արդյունք է, իհարկե: 2017թ-ի շահույթը 2016թ-ի համեմատ շուրջ 65 %-ով աճել է, իսկ արդեն 2018թ-ի առաջին կիսամյակում գրանցվել է ավելի քան 2,5 մլրդ ՀՀ դրամի զուտ շահույթ։ Նշված ցուցանիշները ռեկորդային են Բանկի համար թե՛ 2017թ-ի, թե՛ 2018-ի առաջին կիսամյակի համար, չնայած վերջին 4 տարվա կտրվածքով Բանկն արդեն իսկ արձանագրել է շահույթի եւ շահութաբերության աճի բարձր տեմպեր։

2018-ի առաջին կիսամյակում նաեւ  գրանցվել է վարկային պորտֆելի 15% աճ, եւ զուգահեռաբար պահպանվել է Բանկի կապիտալի համարժեքության բարձր ցուցանիշը, ինչը խոսում է ներդրված ճիշտ եւ առողջ քաղաքականության ու Բանկի կայունության մասին։

-Ռեբրենդինգին զուգահեռ փոխվելո՞ւ է բանկի հաճախորդների ներգրավմանռազմավարությունը:

-Մենք նոր ուղղություն ենք որդեգրել եւ ցանկանում ենք տարբերվող, հաճախորդին հարմար միջավայր ստեղծել։ Հաշվի ենք առնում հաճախորդների բոլոր կարիքներն ու նախընտրությունները։

Բանկային համակարգի թվային տրանսֆորմացիան պարզապես անհատի ցանկության խնդիր չէ, այլ՝ դե ֆակտո արդեն ձեւավորված իրականություն: Այս փոփոխությունների պահանջարկը թելադրում են հենց բանկային ծառայությունների ժամանակակից սպառողները: Իհարկե, մենք կենտրոնանում ենք մեր հաճախորդներին որակյալ, հեռահար, արագ եւ հարմարավետ ծառայություններ առաջարկելու վրա՝ հիմնվելով նոր տեխնոլոգիական լուծումների վրա։

Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում այս ուղղությանը, սակայն չենք կենտրոնանում միայն այդ ոլորտի վրա: IDBank-ի ծառայությունների շարքը շատ ծավալուն է լինելու։ Մենք մի շարք ուսումնասիրություններ ենք կատարել հասկանալու համար մեր ներկա հաճախորդի պահանջմունքները եւ նոր թիրախային խմբի նախընտրությունները։

-Ի՞նչ լուծումներ է բանկը պլանավորում ներդնել՝ հաշվի առնելով բանկայինոլորտում կոշտ մրցակցային պայմանները:

-Համարում եմ, որ մրցակցությունը առաջընթացի շարժիչ ուժն է: Մենք, իհարկե, հետեւում ենք ֆինանսական համակարգի բոլոր նորություններին եւ առաջարկներին, ընդ որում, ոչ միայն տեղական, այլեւ՝ միջազգային: Եզրակացություններ ենք անում եւ մշակում զարգացման նոր ուղիներ՝ հաշվի առնելով նաեւ այդ գործոնները: Նույնիսկ ուրախ ենք, որ այս ոլորտում ավելի ու ավելի շատ կառույցներ են գործունեություն ծավալում եւ աստիճանաբար փոխում են հաճախորդների ընկալումը դեպի հեռահար սպասարկման ուղիները։ Մեր երկրի զարգացման համար դա շատ լավ միտում է:

Համոզված ենք, որ երկարաժամկետ հեռանկարում հաջողության կկարողանան հասնել միայն հաճախորդների լավագույն սպասարկում, ճկունություն եւ նորարարություն առաջարկող կառույցները:

-Վերափոխվե՞լ է, արդյոք, IDBank-ի վարկային քաղաքականությունը: Տնտեսության ո՞ր ճյուղերին է այն այժմ ուղղված:

-Սպասվող փոփոխությունների դեռ սկզբնական շրջանում արդեն նշել էինք, որ Բանկը որոշակիորեն վերանայել էր իր վարկավորման քաղաքականությունը եւ շեշտը դրել ՀՀ տնտեսության ֆինանսավորման վրա։ Բանկն իր այս որոշումն ընդունելիս առաջնորդվել էր միայն որակական ցուցանիշների եւ գործունեության արդյունավետության ապահովման ցանկությամբ։ Միաժամանակ, սակայն, IDBank-ը շարունակելու է մնալ ունիվերսալ Բանկ եւ լայն առաջարկներով ու պրոդուկտներով ներկայանալ հաճախորդներին։

-Ի՞նչ նոր առաջարկներ կներկայացնի IDBank-ը 2018թ.-ին: Ի՞նչպրոդուկտներ եքգործարկել մանրածախ եւկորպորատիվ վարկավորման  ուղղությամբռեբրենդինգից հետո:

-Ռեբրենդինգից հետոկարճ ժամանակահատվածում Բանկն արդեն ներկայացավ մի շարք նորպրոդուկտներով եւ ծրագրերով, մասնավորապես՝

Այժմ մեր ֆիզիկական անձ հաճախորդները հնարավորություն ունեն ձեռք բերել VISA PayWave տեսակի՝ Classic եւ Gold քարտեր մի շարք առավելություններով՝ 0% կանխիկացման վճար ԱրՔա համակարգի անդամ հանդիսացող բոլոր բանկերի բանկոմատներից, քարտային հաշվի դրական մնացորդի վրա մինչեւ 4% հաշվարկվող եկամուտ, 0% միջնորդավճարքարտից քարտ փոխանցումների համար։ Եվ անգամ առաջարկում ենք որոշել քարտի նախընտրելի գույնը մեր բրենդային՝ նարնջագույն, սպիտակ եւ մոխրագույն տարբերակներից։

Կորպորատիվ հաճախորդները՝ մինչեւ տարեվերջ, կարող են իրենց SWIFT փոխանցումների որոշ տեսակներն իրականացնել 0% միջնորդավճարով, անվճար բացել բանկային հաշիվներ, անվճար ակտիվացնել Բանկ-հաճախորդ համակարգը, օգտվել հարմար վարկատեսակներից եւ մի շարք այլ առավելություններից։

50,000 ԱՄՆ դոլար եւ ավել ավանդ ունեցող Բանկի հաճախորդներին բոլորովին անվճար առաջարկում ենք անհատական մոտեցում՝ «Privilege Banking» ծառայության շնորհիվ։ Սպասարկվելով անհատական մենեջերների մոտ՝ հաճախորդները ստանում են բանկային ծառայությունների վերաբերյալ ամբողջական եւ բարձրակարգ խորհրդատվություն, սպասարկվում հատուկ նախատեսված հարմարավետ սրահում եւ օգտվում անհատական առաջարկներից։

IDBank-ն արդեն հասցրել է իրականացրնել նաեւ սոցիալական, ժամանցային ծրագրեր՝

Նոր բերնդի ներքո IDBank-ն իրականացրեց առաջին CSR ծրագիրը՝ միանալով WorldVision բարեգործական ընկերությաննախաձեռնությանը #ԵրազանքիՃամբար արշավին: Այս ծրագրովանապահով ընտանիքներից 150 երեխա իրենց հանգիստն անցկացրեցինՀայաստանի ամառային ճամբարներից մեկում:

Բոլոր ֆուտբոլասերների համար՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում, Անգլիական այգում կազմակերպել էինք բացօթյա «IDBankFanZone»-ը, որտեղ մեկ ամիս շարունակ՝ հարմարավետ տաղավարում,մեծ լեդ էկրանովֆուտբոլասերների հետ միասին դիտում էինք աշխարհի առաջնության բոլոր խաղերը, իսկ ամեն խաղից առաջ հետաքրքիր նախաձեռնություններով, խաղարկություններով էինք հանդես գալիս, նվերներ բաժանում: Եզրափակիչը նույնպես բացառություն չէր. խաղարկություն, ժամանցային ծրագիր, եւ Ֆուտբոլային ուրախ մթնոլորտն ապահովված էր:

Ծրագրերն իսկապես շատ են, իսկ կարեւորագույն նախաձեռնությունները՝ դեռ առջեւում։ Առանց փակագծերը բացելու՝ շատ շուտով, մինչեւ այս տարվա ավարտը, ներկայանալու ենք նոր, արդիական լուծումներով եւ բոլորովին նոր միջավայր ենք առաջարկելու մեր հաճախորդներին։

վերադառնալ ցանկին