Հուլիսի, 30 2018
IDBank-ն իջեցրել է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները

IDBank-ն իջեցրել է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները

   IDBank-ը վերանայել է հիփոթեքային վարկերի պայմանները, որի արդյունքում իջեցվել են վարկատեսակի տոկոսադրույքները:
   Բանկը նվազեցրել է ինչպես Ազգային հիփոթեքային ընկերություն ՎՎԿ կողմից վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները (այդ թվում՝ նաև «Ջերմ օջախ» ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերինը), այնպես էլ` Բնակարան երիտասարդներին ՎՎԿ կողմից վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները:
   Ըստ նոր պայմանների`Ազգային հիփոթեքային ընկերություն ՎՎԿ կողմից վերաֆինանսավորվող բնակելի անշարժ գույքի ձեռքբերման և վերանորոգման վարկերը կտրամադրվեն ՀՀ դրամով՝ սկսած 10.9% տարեկան տոկոսադրույքից*, իսկ Բնակարան երիտասարդներին ՎՎԿ կողմից վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերի արեկան տոկոսադրույքները ( 3.4%-`մարզերում, 5.4%` Երևանում):
   Այս ծրագրերի շրջանակներում հիփոթեքային վարկերը կարող են տրամադրվել առավելագույնը 180 ամիս ժամկետով:
Հիշեցնենք, որ Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկերի ճկուն պայմաններ՝ կախված կանխավճարի չափից, վարկի գումարից, ժամկետից և դրանց հիման վրա որոշվող տոկոսադրույքից:
Հիփոթեքային վարկերի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով Բանկի պաշտոնական կայք` www.idbank.am կամ զանգահարել մեր հեռախոսազանգերի սպասարկման կենտրոն (010)593333 հեռախոսահամարին:
* տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 12.17%-ից

վերադառնալ ցանկին