Հուլիսի, 09 2018
IDBank-ը հաճախորդներին է ներկայացնում Visa Classic և Visa Gold տեսակի payWave վճարային քարտեր` 0% կանխիկացման վճարով

IDBank-ը հաճախորդներին է ներկայացնում Visa Classic և Visa Gold տեսակի payWave վճարային քարտեր` 0% կանխիկացման վճարով

IDBank-ը այսուհետ իր հաճախորդներին է առաջարկում Visa payWave առանց կոնտակտի քարտեր` Visa Classic և Visa Gold տեսակի, որոնց միջոցով քարտապանները կկարողանան կանխիկացնել քարտի գումարը 0% կանխիկացման վճարով ԱրՔա համակարգի անդամ հանդիսացող բոլոր բանկերի բանկոմատներից, իրականացնել քարտից քարտ փոխանցումներ 0% միջնորդավճարով բանկոմատների և ԱրՔա վիրտուալ քարտի միջոցով, ինչպես նաև ստանալ տարեկան մինչև 4% եկամուտ քարտային հաշվի դրական մնացորդի վրա։
Visa payWave վճարումների համակարգի միջոցով հնարավոր է  բոլոր սպասարկող առևտրի կենտրոններում, որտեղ առկա են  հատուկ POS տերմինալներ մինչև 10,000 ՀՀ դրամի գործարքներ իրականացնել ՝ առանց քարտը սպասարկողին փոխանցելու՝ ուղղակի քարտը մոտեցնելով սպասարկման տերմինալին, չստորագրելով անդորրագիրը և չմուտքագրելով  PIN կոդը, ինչը հաճախորդներին տալիս է ավելի հարմար, անվտանգ, հեշտ և արագ վճարումներ կատարելու հնարավորություն:

«Այսօր բանկային քարտը աշխարհի ցանկացած կետում վճարումներ կատարելու կամ կանխիկ գումար ստանալու ամենաապահով և հարմար միջոցն է: Մենք ուսումնասիրել ենք մեր հաճախորդների պահանջմունքները և ստեղծել հարմարավետ ու շահեկան պրոդուկտ։
Visa payWave-ով գործարքը արագ է կատարվում, հեշտ և հարմար, որն էլ հաճախորդներին ստիպում է ավելի հաճախ օգտվել այդ քարտերից: Իսկ այս առաջարկի ևս մեկ առավելությունն այն է, որ քարտային գործարքների անվտանգության ապահովման նպատակով հաճախորդը կարող է անվճար օգտվել նաև SMS հաղորդագրության ծառայությունից, որի միջոցով կկարողանա տեղեկատվություն ստանալ բանկային քարտով իրականացված յուրաքանչյուր գործարքի վերաբերյալ»,- նշեց IDBank-ի Մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Վարդան Գևորգյանը:

վերադառնալ ցանկին