Հունիսի, 26 2018
IDBank-ը կորպորատիվ հաճախորդների համար նոր առաջարկով է հանդես գալիս

IDBank-ը կորպորատիվ հաճախորդների համար նոր առաջարկով է հանդես գալիս

IDBank-ի կողմից ներկայացվող նոր կորպորատիվ առաջարկի շրջանակներում՝ մինչև 2018թ. դեկտեմբերի 30-ը ներառյալ՝ ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը կարող են`

• Անվճար իրականացնել փոխանցումներ SWIFT համակարգով` ԱՄՆ դոլարով, Եվրոյով, ՌԴ ռուբլով և լարիով (OUR տարբերակով),
• Անվճար բացել բանկային հաշիվներ, ընդ որում հաշվի սպասարկումը ևս կիրականացվի անվճար,
• Անվճար ստանալ «Բանկ-հաճախորդ» համակարգին միացման և գործարքներ իրականացնելու իրավասությունը,
• Ստանալ VISA Business վճարային քարտ՝ առանց առաջին տարվա սպասարկման վճարի։

«Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս կորպորատիվ հաճախորդներին և Բանկին նորովի ծանոթանալ միմյանց և հիմք դնել երկարատև ու փոխշահավետ գործընկերությանը՝ չստեղծելով որևէ հավելյալ պարտավորություն կամ ֆինանսական ծախս հաճախորդի համար։ Ելնելով մեր նոր որդեգրված քաղաքականությունից և կարևորելով անհատական մոտեցումը յուրաքանչյուր հաճախորդին` փորձել ենք հնարավորինս շահավետ և ինքնատիպ առաջարկներով ներկայանալ և նման առաջարկները շարունակական բնույթ են կրելու»,- նշել է IDBank-ի Կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն՝ Սերգեյ Վիրաբյանը:

վերադառնալ ցանկին