Chat with us, powered by IDBank
Հունիսի, 13 2018
Բացօթյա ֆուտբոլային FanZone IDBank-ից

Բացօթյա ֆուտբոլային FanZone IDBank-ից

Հատուկ ֆուտբոլասերների համար ԱյԴի Բանկը Երևանի Անգլիական այգում (Իտալիայի փողոց, Սունդուկյանի թատրոնի հարևանությամբ) կազմակերպելու է բացօթյա FanZone, որտեղ բոլոր ցանկացողները հունիսի 14-ից հուլիսի 15-ը կկարողանան դիտել ֆուտբոլի աշխարհի առաջնության բոլոր խաղերը։ Խաղերի ամբողջ ընթացքում Բանկի և գործընկերների կողմից կազմակերպվելու են հետաքրքիր խաղարկություններ։

«Ռեբրենդինգից հետո պատրաստվում ենք հետաքրքիր նախաձեռնություններով ներկայանալ հանրությանը և արդեն սկսել ենք այդ գործընթացը։ Բանկը չի սահմանափակվելու միայն բանկային պրոդուկտների առաջարկների ներկայացմամբ: Մենք երիտասարդ Բանկ ենք և ցանկանում ենք ակտիվ մասնակցություն ունենալ նաև հանրային նշանակություն ունեցող նախաձեռնություններում։ Աշխարհում ընդունված է կազմակերպել տարատեսակ FanZone–ներ և, կարծում ենք, որ Հայաստանում այդ ավանդույթը նույնպես պետք է որդեգրվի և զարգանա։
Փորձել ենք կազմակերպել շատ հարմար, բացօթյա միջավայր, տարատեսակ տաղավարներ, մեծ բարձրորակ LED էկրան տեղադրել, որով անգամ ցերեկային խաղերը հարմար կլինի դիտել։  Ֆուտբոլային տոնը IDBank-յան կերպով ենք փորձել ներկայացնել և միավորել այգու հաճելի միջավայրը ֆուտբոլային տրամադրության հետ, իսկ խաղերի ընթացքում էլ հետաքրքիր անականկալներով ենք հանդես գալու։ Ինքս պատրաստվում եմ մտերիմներիս հետ համարյա ամեն օր այցելել խաղերի դիտմանը  և բոլորին հրավիրում մեզ միանալու»,- նշել է ԱյԴի Բանկի Բիզնեսի զարգացման տնօրեն Կարեն Նալբանդյանը:

վերադառնալ ցանկին