Chat with us, powered by IDBank
Մայիսի, 31 2018
«Անելիք Բանկն» այսուհետ հանրությանը կներկայանա նոր բրենդով ՝ “IDBank”

«Անելիք Բանկն» այսուհետ հանրությանը կներկայանա նոր բրենդով ՝ “IDBank”

Մայիսի 30-ին ասուլիսի և հաջորդող շնորհանդեսի ընթացքում «Անելիք Բանկը» հայտարարեց ռեբրենդինգի մասին և ներկայացրեց նոր անվանումը ու ապրանքային նշանը։ Հունիսի 4-ից Բանկը հանրությանը կներկայանա «IDBank» անվանմամբ:
Ռեբրենդինգի որոշումն ընդունվել էր Բանկի նոր բաժնետիրոջ գալուց հետո և այս ընթացքում բազմիցս նշվել էր սպասվող փոփոխությունների մասին: Արագ փոփոխվող աշխարհը ֆինանսական կառույցների առջև լուրջ մարտահրավերներ և խնդիրներ է առաջ բերում, որոնք լուծելով միայն հնարավոր է երկարաժամկետ  հաջողության հասնել։ Բանկն իր համար հենց այդ ուղին է ընտրել, և այս արդիականացման գործընթացը արտացոլելու է հաճախորդների բարձրակարգ սպասարկումը, նորարարությունը, նոր մոտեցումները և թվայնացնումը։
«IDBank»-ը ձգտելու է դառնալ առաջին ընտրության Բանկ (First choice Bank) իր հաճախորդների համար՝ որպես լավագույն նորարար Բանկ:
Բանկի անվանումը և նոր բրենդի ընտրությունը նույնպես պատահական չի եղել։ «“IDBank”» ապրանքային նշանի հիմք կազմող երեք եռանկյունանման կորերը խորհրդանշում են մարդու յուրահատկությունը՝ մատնահետքի պատկերման միջոցով և շեշտադրում են Բանկի կողմից անհատական մոտեցումը յուրաքանչյուր հաճախորդին։ Բրենդը խորհրդանշող նոր 3 գույներն են.
Սպիտակը - բաց և թափանցիկ համակարգի խորհրդանիշ,
Մոխրագույնը – անհատականության և նորարարության խորհրդանիշ,
Նարնջագույնը- Առաջընթացի, երիտասարդության և նոր մոտեցումների խորհրդանիշ,
Այժմ իր հաճախորդներին «IDBank»-ը ներկայանալու է անհատական մոտեցմամբ, բարձր սպասարկման որակով և նորարար լուծումներով, առաջարկելով  ամբողջովին նոր բանկային միջավայր, իսկ մինչ այս տարվա ավարտ Բանկը կներկայանա մի շարք ինովացիոն ծրագրերով։

Ասուլիսի ընթացքում Բանկի  Խորհրդի նախագահ Վարդան Դիլանյանը նշեց. «Անվանափոխությունը միայն սկիզբն է նոր և բարդ ուղու, որն իր համար ընտրել է «IDBank»-ը, իսկ մեր կարևորագույն ծրագրերը դեռ առջևում են:
Նոր իմիջ ստեղծելիս` փորձել ենք արտացոլել Բանկի հիմնական արժեքներն ու փիլիսոփայությունը` բազմամյա փորձը, նորարական տեխնոլոգիաների օգտագործումը և հաճախորդների ակնկալիքները գերազանցելու մշտական ձգտումը: Մեր նոր ոճն ունիվերսալ է` հիմնված պարզության և հարմարավետության սկզբունքների վրա: Այն ժամանակակից է, թեթև և հիշվող:
Մենք ապագայի Բանկ չենք - Մենք ներկայի Բանկ ենք։ Այժմ մենք երիտասարդ, եռանդուն, նորարար Բանկ ենք։ Մենք ձգտում ենք դառնալ առաջնային ընտրության Բանկ մեր հաճախորդների համար և վստահ եմ, որ մենք ունենք համապատասխան փորձ, թիմ, մեծ ցանկություն և ստեղծագործ մոտեցում բոլոր դրված նպատակներին հասնելու համար։»

«IDBank»-ի վարչության նախագահի ժ/պ, ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանը նշեց. «Լինելով Հայաստանում գրանցված առաջին Բանկերից մեկը և ունենալով բազմամյա աշխատանքային փորձ՝ այս տարիների ընթացքում Բանկը կարողացել է ձեռք բերել հաճախորդների մեծ քանակ և վստահություն, ինչը շատ պարտադրող է: «IDBank»-ի նոր բրենդի անցումն ու ռազմավարությունը հենց այդ վստահությունն էլ ավելի ծավալելու և պահպանելու համար է իրականցվում»։

Շնորհանդեսի երեկոյին ներկա էին Կենտրոնական Բանկի ղեկավար անձիք, ֆինանսական համակարգի ներկայացուցիչները, Բանկի հաճախորդները և գործընկերները:
Յուրահատուկ միջավայրի ներքո Բանկը հետաքրքիր կերպով ներկայացրեց իր նոր ապրանքային նշանը: Հյուրերին սպասում էր հետաքրքիր ծրագիր, որի ընթացքում ներկայացվեց Բանկի նոր տեսլականը։

վերադառնալ ցանկին