Անկախ գնահատող կազմակերպությունների ընտրության մրցույթ
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն հայտարարում է Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպությունների ընտրության մրցույթ: Մրցույթի կազմակերպման վայրը` ք. Երևան, Վարդանանց 13: Մրցույթի հայտերն ընդունվում են 26.02.2018թ.-ից - 12.03.2018թ.-ը ներառյալ (բացի շաբաթ եւ կիրակի օրերից), ժամը 09:30-ից 16:30 ընկած ժամանակահատվածում: Մրցույթին կարող են մասնակցել ռեզիդենտ իրավաբանական անձ հանդիսացող ցանկացած կազմակերպություն, որը բավարարում է սույն ծանուցման Ենթահավելված 1-ով սահմանված պահանջներին: Մրցույթի մասնակցության հայտերում պետք է առնվազն ներառված լինեն սույն ծանուցման Ենթահավելված 2-ով սահմանված փաստաթղթերն ու տեղեկատվությունը: Մրցույթի հայտերի փաթեթները կբացվեն սույն ծանուցմամբ սահմանված ժամկետի ավարտից 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում: Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել` (+374 10) 59-33-00 կամ 59-33-01 հեռախոսահամարներով:
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт