Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք․ IDBank-ն ու Idram-ը 100 մլն դրամ են փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

IDBank-ն ու Idram-ը միացել են «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին և 100 մլն ՀՀ դրամ են փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Ընկերությունները հիշեցնում են, որ Idram հավելվածի միջոցով Դուք կարող եք Ձեր անձնական ներդրումն ունենալ «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» համահայկական դրամահավաքին։ «Հայաստան» Համահայկական հիմնադրամին փոխանցում կատարելու համար հավելվածի գլխավոր էջից անհրաժեշտ է ընտրել «ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ» կոճակը։ Այս հնարավորությունն առկա է նաև Բանկի և Idram-ի տերմինալներում։ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով։

Հիշեցնենք՝ IDBank-ի և Idram-ի «Մի դրամի ուժը» նախաձեռնության երկրորդ ծրագրի ողջ գումարն արդեն իսկ փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին, և մինչև նոյեմբերի 30-ը հավաքված «մի դրամների» ողջ գումարը նույնպես ուղղվելու է Արցախի աջակցությանը։ Պարզապես անհրաժեշտ է վճարումները կատարել Idram հավելվածով, IDBanking.am հարթակով, Idram-ի և Բանկի տերմինալներով։

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт