Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրեր
IDBank-ը միացել է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերին։
  • Առաջինը միանվագ դրամական աջակցության պետական ծրագիրն է։ Միանվագ դրամական աջակցություն կարող են ստանալ երկու և ավել անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, որոնք ՀՀ մարզային բնակավայրերում բնակարան գնելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով ձևակերպում են հիփոթեքային վարկ։ Աջակցությունն ուղղվում է հիփոթեքային վարկի կանխավճարի ֆինանսավորմանը, իսկ կառուցելու դեպքում՝ վարկի մայր գումարի մարմանը։ Կախված շահառուի տարիքից և ընտանիքում երեխաների քանակից առաջին ծրագրով կարելի է ստանալ մինչև ա 2.6 մլն ՀՀ դրամ աջակցություն։
  • Երկրորդ ծրագրով ապահովագրվում է հիփոթեքային վարկի կանխավճարը․ ըստ ծրագրի պայմանների՝ շահառուին տրամադրվող դրամական աջակցության չափը կազմում է տարեկան ապահովագրական վճարի 90 տոկոսը, առավելագույնը՝ տարեկան 180․000 ՀՀ դրամ։ Ծրագրից կարող են օգտվել առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող ընտանիքները։
  • Երրորդ ծրագիրը նախատեսում է երեխայի ծննդյան դեպքում աջակցություն հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքներին, եթե երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո։
Հիփոթեքային վարկավորման պետական աջակցության ծրագրերի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт