Chat with us, powered by IDBank
Մայիսի, 11 2020
IDBank-ը երկարաձգում է վարկային արձակուրդը մինչև հունիսի 1-ը

IDBank-ը երկարաձգում է վարկային արձակուրդը մինչև հունիսի 1-ը

Այդ ընթացքում վարկային հերթական մարումները չիրականացնելու կամ մասամբ իրականացնելու դեպքում Ձեր վարկը չի դասակարգվի, ժամկետանց չի համարվի, տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվի, վարկային պատմությունը չի տուժի։

Հունիսի 1-ից հետո կգործի Բանկի կողմից դեռևս ապրիլի 2-ին հայտարարված փաթեթային աջակցությունը։ Մասնավորապես՝

-          Վարկային արձակուրդի ավարտից հետո կկազմվեն վարկային նոր գրաֆիկներ այնպես, որ ֆիզիկական անձ հաճախորդները հաջորդող 3 ամսվա ընթացքում կստանան արտոնյալ ժամանակահատված մայր գումարի համար, այսինքն կվճարեն միայն տոկոսագումարները,

-          Մարտի 17-ից սկսած չկատարված պարտավորությունները կբաշխվեն վարկի մարման հաջորդող ամբողջ ժամանակահատվածի վրա։ Անգրավ և առանց երաշխավորության վարկերի դեպքում Բանկը 12 ամսով ավտոմատ կերկարաձգի նաև վարկի մարման ժամկետը։

Իրավաբանական անձանց Բանկը ցուցաբերում է անհատական մոտեցում։

IDBank-ի կողմից տրամադրված վարկային արձակուրդի բոլոր պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Միաժամանակ հորդորում ենք հնարավորության դեպքում վճարումները կատարել հեռավար եղանակներով՝ IDBanking.am առցանց հարթակով, Idram հավելվածով, ինչպես նաև IDBanking 24/7 գոտիների միջոցով՝ օգտվելով նաև 300-ից ավելի այլ ծառայություններից։

Վճարե՛ք առանց Ձեր առողջությունը վտանգելու։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

վերադառնալ ցանկին