IDBank-ը՝ Ձմեռ պապ Չինարիի փոքրիկների համար
IDBank-ն ավանդույթի համաձայն իր «Նվիրի՛ր երազանք» նախաձեռնության շրջանակում այս տարի էլ իրականացրել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի երեխաների ամանորյա ցանկությունները։ IDBank-ի աշխատակիցները նախ մեկնել են Չինարի, մեծ սիրով ու հոգատարությամբ լսել երեխաներին, գրանցել նրանց երազանքները։ Բանկի ՄՌԿ վարչության ղեկավար Սոնա Մանուչարյանը մեծ ոգևորությամբ է խոսում արդեն ավանդական դարձած այս նախաձեռնության մասին․ «Ընդամենը մի քանի օրում Բանկի սպասասրահի տոնածառի շուրջը գրեթե անանցանելի էր։ Աշխատակիցները բացի երեխաների ցանկություններից նրանց համար նաև տաք հագուստ և քաղցրավենիք էին պատրաստել։ Ամեն տարի մենք մեծ հաճույքով ու նվիրումով ենք սպասում այս իրադարձությանը։ Այս տարի ընտրել էինք Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը․ չեք պատկերացնի, թե ինչ էինք զգում, երբ ամեն մի երեխայի աչքերը նվերը բացելիս աննկարագրելի փայլում էին։ Հուզիչ էր նաև ծնողների արձագանքը, որովհետև նրանք սոցիալական ծանր պայմաններից ելնելով հաճախ չեն կարողանում իրագործել իրենց փոքրիկների երազանքները», - ասել է Սոնա Մանուչարյանը։ Նախաձեռնության նպատակը հեռավոր մարզերի երեխաներին ուրախություն պարգևելն է։ Համայնքային խնդիրներն IDBank-ի ուշադրության կենտրոնում են, և Բանկն ամեն տարի ընտրելով հեռավոր մարզերի որևէ գյուղ՝ առաջնորդվում է որոշակի չափանիշներով՝ հաշվի առնելով տվյալ համայնքի ընդհանուր սոցիալական խնդիրներն ու մարտահրավերները։ «Կարևորն այն է, որ 50-ից ավելի երեխաների երազանքները իրականացրել ենք, և սա արել ենք մեծ հաճույքով ու նվիրումով», - եզրափակել է Սոնա Մանուչարյանը։ IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ։
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт