IDBank-ն ավարտեց Տեղեկատվական անվտանգության արշավը Դասախոսությամբ
Կարևորելով Տեղեկատվական անվտանգության նշանակությունը հաճախորդների միջոցների ապահովվածության, անվտանգության կանոնների պահպանության տեսանկյունից՝ IDBank-ն իրականացրեց տեղեկատվական անվտանգության՝ հաճախորդների իրազեկման արշավ։ Մոտ մեկ ամիս Բանկի ֆեյսբուքյան էջում հաճախորդները պատասխանում էին ՏԱ կարևորագույն հարցերի, որից հետո ստանում էին այս կամ այն դեպքում ՏԱ անվտանգության տեսանկյունից ամենաապահով գործելակերպի մասին խորհուրդներ։ Բացի այդ, Բանկը հետաքրքրված հաճախորդների համար կազմակերպեց ՏԱ արշավի եզրափակիչ դասախոսություն, որին մասնակցեցին տարբեր բուհերի ուսանողներ և հետաքրքրված այլ անձիք։ Դասախոսությունն անցկացրեց Բանկի ՏԱ գլխավոր պատասխանատու Արմեն Կիրակոսյանը։ Ներկայացվեցին ՏԱ հիմնական կանոնները, ֆիշինգի տարբեր դրսևորումներից խուսափելու տարբերակներն ու միջոցներն ապահով պահելու եղանակները։ IDBank-ն, ի դեպ, հաջողությամբ անցնելով աշխարհում ընդունված և լավագույն ՏԱ ստանդարտի ISO 27001:2013 սերտիֆիկացումը, ապահովում է ՏԱ լավագույն ստանդարտները։
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт