«ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻՆԱՆՍԱԲԱՆԿԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄՐՑՈՒՅԹ
Հայաստանի բանկերի միությունը հայտարարում է ՄՐՑՈՒՅԹ լրագրողների համար՝ «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով: Պայմաններ - Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել 2019թ. հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ ֆինանսաբանկային թեմաների շուրջ հեռարձակված հեռուստա և ռադիո հաղորդումները, տպագիր ու առցանց մամուլում լույս տեսած հոդվածները, նյութերը կամ հրապարակումները: - Ներկայացված բոլոր նյութերը պետք է լինեն լրագրողական էթիկայի և հեղինակային իրավունքի պահանջներին համապատասխան: Հրապարակումները պետք է լինեն ֆինանսաբանկային ոլորտի որևէ թեմայի վերաբերյալ համակողմանի և արհեստավարժ վերլուծություններ՝ անկողմնակալ և ապաքաղաքական: Ընտրություն Ներկայացված աշխատանքները գնահատվելու են ոլորտի մասնագետներից և փորձագետներից կազմված ժյուրիի կողմից՝ ընտրելով հաղթողներ հետևյալ անվանակարգերում` - Լավագույն հեռուստառեպորտաժ - Լավագույն ռադիոռեպորտաժ - Լավագույն տպագիր հոդված - Լավագույն առցանց հոդված Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կստանա դրամական մրցանակ: Մրցույթի ամփոփումը և մրցանակների հանձնումը տեղի կունենա դեկտեմբեր ամսվա ընթացքում: Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են մինչև 30.11.2019 ներառյալ իրենց աշխատանքներն ուղարկել [email protected] էլ. փոստին՝ վերջինիս թեմա /subject/ պատուհանում համապատասխանաբար նշելով «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻՆԱՆՍԱԲԱՆԿԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ» բառերը: Ներկայացվող աշխատանքների հետ միասին անհրաժեշտ է ուղարկել նաև հրապարակման հղում(ներ)ը, (երբ և որտեղ)՝ նշելով հեղինակ(ներ)ի կոնտակտային տվյալները: ՀԻՇԵՑՈՒՄ Լրագրողների կողմից ներկայացված հայտերից բացի մրցույթին մասնակցելու են նաև գնահատող հանձնախմբի կողմից իրականացված մամուլի մշտադիտարկումների արդյունքում ընդգրկված այլ աշխատանքներ: Մրցույթը կայանում է ՀԲՄ նախաձեռնությամբ իրականացվող «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» խորագրով հանրային միջոցառումների ծրագրի շրջանակներում: ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт