IDBank-ը պարտատոմսերի երկու նոր տրանշ է թողարկել
2019 թվականի նոյեմբերի 7-ին IDBank-ն իրականացրեց անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի միանգամից երկու տրանշ՝ 2019-ի թվով 2-րդ և 3-րդ տրանշերը, այսպիսով, պարտատոմսերի թողարկումները հասցնելով 9-ի։

Թվով 2-րդ տրանշի թողարկման ընդհանուր ծավալը 5,000,000 ԱՄՆ դոլար է, արժեկտրոնային եկամուտը՝ 5%, արժեկտրոնը կվճարվի եռամսյա պարբերականությամբ:
Տրանշ 3-ի թողարկման ընդհանուր ծավալը 250,000,000 ՀՀ դրամ է, անվանական արժեքը 50 000 ՀՀ դրամ է, արժեկտրոնի տոկոսադրույքը՝ 9.5% տոկոս, վճարումները կկատարվեն եռամսյա պարբերականությամբ։

2019թ․ երկրորդ և երրորդ տրանշերի պարտատոմսերի ժամկետայնությունը 2 տարի 3 ամիս է, տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչև 2020թ․ հունվարի 31-ը․ այդ ընթացքում պարտատոմսերը կարելի է ձեռք բերել IDBank-ի բոլոր մասնաճյուղերից։

Պարտատոմսերը ցուցակվելու են «Հայաստանի ֆոնդային բորսայում» և գնանշվելու են Marketmaker-ի՝ շուկա ստեղծողի կողմից։

Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից։

Պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի N 1/824Ա որոշմամբ։
Ազդագրի էլեկտրոնային տարբերակին և թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքէջում՝ www.idbank.am հասցեով։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт