Chat with us, powered by IDBank
Նոյեմբերի, 04 2019
IDBank-ն ունի 13 նոր աշխատակից

IDBank-ն ունի 13 նոր աշխատակից

IDBank-ում ամփոփել են «Կառուցի՛ր կարիերադ IDBank-ի հետ» ծրագրի երկրորդ փուլը, որի արդյունքում աշխատանքի առաջարկ է ստացել ծրագրի 13 մասնակցի։

Հոկտեմբերի 30-ին անցկացված ամփոփիչ միջոցառմանը մասնակիցներին հանձնվել են սերտիֆիկատներ, մեծ մասը ստացել են աշխատանքային առաջարկ և այժմ արդեն IDBank-ի թիմի անդամ են։ Բանկի ՄՌԿ վարչության ղեկավար Սոնա Մանուչարյանի խոսքով ծրագրի և՛ առաջին, և՛ երկրորդ փուլերը հաջողված էին, և եթե առաջին փուլում բանկում երկամսյա ուսուցման հնարավորություն ունեին աշխատանքային փորձ չունեցող ավարտական կուսի ուսանողները, ապա երկրորդ փուլում նման հնարավորություն ընձեռվեց նաև վերջին 5 տարիների ընթացքում ավարտած, բայց աշխատանքային փորձի պակասով դիմորդներին։

«Առաջին փուլի ընթացքում ունեինք բազմաթիվ դիմորդներ, ովքեր մասամբ չէին համապատասխանում մեր դրած պահանջներին, սակայն նրանց մեջ կային շատերը, ում կցանկանայինք տեսնել մեր թիմի կազմում, ուստի երկրորդ փուլում որոշեցինք լայնացնել հնարավորությունների շրջանակն ու ծրագրում ընդգրկել ինչպես ուսանողների, այնպես էլ բուհն ավարտած, բայց աշխատանքային փորձ չունեցող անձանց», - ասել է Սոնա Մանուչարյանը։

«Կառուցիր կարիերադ IDBank-ի հետ» ծրագրի նպատակը ուսանողներին լրացուցիչ գիտելիքներ ու փորձ ստանալու հնարավորություն տալն է՝ լուծելով նաև նրանց աշխատանքի տեղավորման խնդիրը։ Դասընթացներն անցկացվում են Բանկի՝ բաժնի և վարչության ղեկավարների մակարդակով՝ անհատական և խմբային ձևով, և ներառում են բանկային ոլորտին առնչվող կարևորագույն թեմաները:

IDBank-ի համար «Կառուցիր կարիերադ IDBank-ի հետ» ծրագիրն ունի շարունակական բնույթ, և շուտով կհայտարարվի ծրագրի երրորդ փուլը։ Նորություններին կարող եք տեղեկանալ Բանկի պաշտոնական կայքէջում՝ www.idbank.am, ինչպես նաև սոց․ցանցերի էջերում։

վերադառնալ ցանկին