IDBank-ի հովանավորությամբ՝ Հայաստանը մասնակցեց  ITF Taekwon-Do-ի Եվրոպայի Գավաթի առաջնությանը
Հունիս ամսին Սոչի քաղաքում տեղի ունեցավ ITF Taekwon-Do-ի Եվրոպայի Գավաթի առաջնությունը։ IDBank-ի հովանավորությամբ՝ Հայաստանը նույնպես մասնակցեց այս առաջնությանը՝ ներկայացնելով իր երկու մարզիկներին՝ Արամ Մկրտչյանին և Մարտին Ազատյանին։ Մարզիկները մասնակցում էին տարբեր վարժություններում՝ տախտակի կոտրում, հատուկ տեխնիկա և մենամարտ։ Հայաստանը ներկայացնող Մ․ Ազատյանը դարձավ Եվրոպայի Գավաթի չեմպիոն տախտակի կոտրում և հատուկ տեխնիկա վարժությունների եզրափակիչներում։ Ա․Մկրտչյանը՝ մենապայքարային ձևում 63-70 կգ քաշային կարգում եզրափակչում հաղթելով ազգությամբ բելառուս մարզիկին, դարձավ Եվրոպայի գավաթի չեմպիոն, իսկ նույն քաշային կարգում Մ․Ազատյանը՝ բրոնզե մեդալակիր։ IDBank-ը շնորհավորում է մեր հայ մարզիկներին հաղթանակի առիթով և, կարևորելով առողջ ապրելակերպը, շարունակում է աջակցել տարբեր մարզաձևերի մասսայականացմանը Հայաստանում։
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт