IDBank-ի ու Koor-ի աջակցությամբ Գիլանն ու Այոմին Հայաստան կժամանեն
IDBank-ի եւ Koor գինիների աջակցությամբ՝ Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը եւ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին հունիսին կժամանեն Հայաստան, որպեսզի Երեւանում տոնեն Rock Aid Armenia բարեգործական ծրագրի 30-ամյակը:

Այցի եւ տոնակատարության կազմակերպիչներն են Մեդիամաքս մեդիա ընկերությունը եւ DoSomething կազմակերպությունը (Ավստրալիա): DoSomething-ի համահիմնադիր Ջոն Դին 1989 թվականին նախաձեռնել էր Rock Aid Armenia ծրագիրը՝ Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին օգնելու նպատակով:

2019 թվականի հունիսի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո Երեւանում տեղի կունենա հանդիսավոր երեկո Իէն Գիլանի, Թոնի Այոմիի եւ Ջոն Դիի մասնակցությամբ, որի ժամանակ կներկայացվի Rock Aid Armenia նախագծի պատմությունը:

Rock Aid Armenia ծրագրի 30-ամյակի եւ ռոք աստղերի այցի գլխավոր հովանավորը IDBank-ն է: Միջոցառման գործընկերը Koor գինին է:

«Շնորհակալություն ենք հայտնում IDBank-ին եւ Koor-ին՝ այս կարեւոր նախաձեռնությանը աջակցելու համար: 30 տարի առաջ ռոքի աստղերը միավորվեցին՝ օգնելու մեր ժողովրդին, իսկ շուտով, IDBank-ի եւ Koor-ի աջակցության շնորհիվ, մենք կտոնենք այդ հրաշալի նախաձեռնության հոբելյանը»,- ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:

Իէն Գիլանը, Թոնի Այոմին եւ Ջոն Դին կայցելեն Գյումրիի N 6 երաժշտական դպրոց, որը կառուցվել է Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock նախագծի շրջանակում:

«Հրաշալի է, որ Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին հունիսին Երեւանում մեզ հետ կլինեն: Արա Թադեւոսյանը եւ ես ցանկանում ենք երախտագիտություն հայտնել Իէնին եւ Թոնիին՝ Հայաստանին օգնելու իրենց անհավատալի 30-ամյա հավատարմության համար: Հունիսի 5-ի միջոցառումը թույլ կտա հայերին հիշել եւ գնահատել այն աջակցությունը, որոնք իրենց ցուցաբերել են երկրաշարժի գոտու երեխաներին»,- ասել է Rock Aid Armenia-ի հիմնադիր Ջոն Դին:
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт