ԱԻՆ-ը IDBank-ում ցուցադրական տակտիկական ուսումնավարժություն է իրականացրել
Մարտի 1-ին՝ քաղպաշտպանության համաշխարհային օրը, ԱԻՆ-ը ցուցադրական տակտիկական ուսումնավարժություն է անցկացրել IDBank-ում։ Սցենարը․ հակառակորդի կողմից օդային հարձակման վտանգ կա։ Հնչեց «օդային տագնապ» ազդանշանը և սկսվեց աշխատակիցների տարհանումը անվտանգ տարածք։ Այնուհետև ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները փրկարարական աշխատանքներ իրականացրին։» «IDBank-ը՝ որպես գործատու, կարևորելով աշխատակիցների անվտանգությունը, ԱԻՆ-ի հետ անցկացնելով այս ուսումնավարժությունը, նպատակ ունի աշխատակիցներին ներկայացնելու ճգնաժամային իրավիճակներում ճիշտ, անվտանգ պահվածք դրսևորելու կանոնները և դա անելու խաղարկային եղանակով, որպեսզի անձնակազմը հստակ տիրապետի բոլոր անհրաժեշտ գիտելիքներին, և նման դեպքերում պահպանի զգոնություն ու ձեռնարկի անհրաժեշտ քայլեր»,- նշել է Բանկի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։ Այս առումով նա կարևորել է ԱԻՆ-ի կողմից անցկացվող պարբերական վարժանքները բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացման և ճգնաժամային իրավիճակներում կողմնորոշվելու հմտություններ ձևավորելու համար։ Բանկի տարածքում ուսումնավարժության ղեկավարումն իրականացրին IDBank-ի Քաղպաշտպանության պետ/Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը, Բանկի ՔՊ շտաբի պետ/Անվտանգության ծառայության ղեկավար Վահագն Մուրադյանը և ԱԻՆ ՓԾ ԵՓՎ կենտրոն բաժնի աշխատակիցները, ովքեր դրական գնահատեցին արագ արձագանքման խմբերի գործողությունները:
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт