2019թ. հունվարի 1-ից «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն հանդես կգա որպես ՀՀ Ֆինանսների նախարարության պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի գործակալ: Իսկ դա նշանակում է, որ լինելով պետական պարտատոմսերի շուկայի առաջնային գործակալ, Բանկն իր հաճախորդներին հնարավորություն կտա ձեռք բերել պետական պարտատոմսեր՝ անմիջականորեն պարտատոմսերի առաջնային աճուրդներից: Դա հաճախորդներին հնարավորություն կընձեռի լինել էլ ավելի ճկուն և ապահովել հավելյալ եկամուտներ: Նշենք, որ ՀՀ Բանկերից ՀՀ Ֆինանսների նախարարության պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի գործակալի կարգավիճակ ունի 7 առևտրային բանկ։
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт