Նոր թվային հարթակ․ գործարկելու է Idram-ը IDBank-ի հետ համատեղ
Հոկտեմբերի 20-ին Idram-ը հայտարարեց IDBank-ի հետ համատեղ նոր թվային հարթակի գործարկման մասին Հայֆիլմում կայացած  Idram-ի և IDBank-ի կողմից կազմակերպված Galactic City շոու- համերգի ընթացքում։  Միջոցառման հյուրերն էին աշխարհահռչակ վինիլային արտիստներ Գերմանիայից և Հայաստանից, և այն նվիրված էր Էրեբունի – Երևանի 2800-ամյակին։

Ֆուտուրիստիկ ձևաչափի show-room-ում յուրահատուկ մատուցմամբ ներկայացվեցին հարթակի հիմնական գործառույթները․ իսկ ամենաուշադիր օգտատերերի աչքից չվրիպեց վերափոխվող Idram-ի նոր ոճը։

Idram-ի ներկայացուցիչների խոսքով, նոր հարթակը հնարավորություն կտա օգտատերերին մոբայլ հավելվածի միջոցով հեռահար սկզբունքով բացել հաշիվներ, կցել միջազգային վճարային համակարգի ցանկացած քարտեր, վճարել ավելի քան 200 ծառայությունների դիմաց, Idram-ի գործընկերներից ստանալ առցանց վարկեր, կատարել վարկային պարտավորությունները և բանկային հաշիվներին փոխանցել դրամական միջոցներ, գործընկեր խանութներում և ռեստորաններում վճարումները կատարել QR-կոդով՝ ստանալով Cash back և այլ առավելություններ։

«Օգտատերը մեզ համար գլխավոր արժեք է։ Այս տարիների ընթացքում հենց նրանց լոյալությունն ու պահանջներն են նպաստել ընկերության և մեր ծառայությունների զարգացմանը։ Այժմ եկել է նոր, որակյալ շուկայի ժամանակը, որը կոչված է բավարարել և, նույնիսկ, կանխատեսել տեխնոլոգիական առաջընթացը գնահատող մեր հաճախորդների պահանջմունքները։ Հուսով եմ՝ մեր ներկայիս հաճախորդները կգնահատեն նոր թվային հարթակի առավելությունները, քանի որ բացի Idram-ի կողմից առաջարկվող ծառայություններից նրանք հնարավորություն կունենան օգտվել մոբայլ հավելվածի և վեբ-ինտերֆեյսի միասնական հարթակից։ Հարթակի առաջին Բանկ-գործընկերներից է IDBank-ը։ Գործընկեր կազմակերպությունները, լրացնելով մեկը մյուսի ծառայությունները, կտրամադրեն լավագույն հաճախորդամետ գործիքակազմ»,- իր խոսքում նշել է Idram-ի տնօրեն Արսեն Քդենյանը։

IDBank-ի Թվային Բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանն իր հերթին ասել է, որ նշված թվային հարթակի ստեղծման և զարգացման մեջ յուրաքանչյուր կողմ ներ է դնելու իր կողմից առավել արդյունավետ և հարմարավետ մշակված գործիքակազմն ու ֆինանսական ծառայությունների փաթեթը՝ երկու ընկերությունների հաճախորդներին հնարավորություն ընձեռելով ստանալ տարբեր ֆինանսական ծառայություններ մեկ ընդհանուր պատուհանի միջոցով։ «Նշված համագործակցությունն աշխարհի զարգացած երկրներում որպես նորարարություն արդեն իր դրական արդյունք է բերել համագործակցող կողմերին և նրանց օգտատերերին։ Idram-ի և IDBank - ի կողմից նախաձեռնված այս քայլը այդ փորձի՝ Հայաստանում ներդրման հնարավորություն է։ Իհարկե նման նախաձեռնությունը լի է բազմաթիվ մարտահրավերներով՝ կապված տեխնոլոգիական և նորարակական լուծումների ներդրման հետ, սակայն կարծում ենք, որ հաճախորդին հարմարավետ և ճկուն ֆինանսական գործիք առաջարկելու պահանջը վեր է ցանկացած տեսակի դժվարություններից»,- ասել է Սերգեյ Առաքելյանը և ավելացրել․«Մենք ընտրել ենք համագործակցության այս ճանապարհը, քանի որ սա Բանկին հնարավորություն կտա իր թվայնացման ռազմավարության իրացման ճանապարհին, օգտագործելով շուկայում արդեն կայացած և գործուն ձեռքբերումները, հաճախորդներին առաջարկել ժամանակակից թվային լուծումներ»,-ասել է Առաքելյանը։

Հարթակի զարգացումն ունենալու է մի քանի փուլ՝ երկու ընկերությունների հաճախորդներին հնարավորություն տալով քայլ առ քայլ ծանոթանալու և օգտվելու շարունակաբար ավելացվող ծառայությունների ցանկից։

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 13.02.2023 05:16
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт