Հունվարի, 26 2018
Անելիք Բանկն առաջարկում է 999.9 հարգի ոսկով առարկայազուրկ մետաղական հաշիվների բացում և վարում:

Անելիք Բանկն առաջարկում է 999.9 հարգի ոսկով առարկայազուրկ մետաղական հաշիվների բացում և վարում:

Անելիք Բանկն իր հաճախորդներին է առաջարկում 999.9 հարգի ոսկով անկանխիկ գործարքների իրականացման համար նախատեսված առարկայազուրկ մետաղական հաշիվների բացում և վարում:

Առարկայազուրկ մետաղական հաշիվներն անկանխիկ ոսկու հաշվառման և անկանխիկ ոսկով գործարքների կնքման նպատակով բացվող և վարվող հաշիվներ են, համաձայն որոնց հաճախորդին հնարավորություն է տրվում բանկում բացել առարկայազուրկ մետաղական հաշիվ` հաշվում առկա գումարը վերածելով առարկայազուրկ ոսկու:

«Առարկայազուրկ մետաղական հաշվի ծառայությունը հաճախորդին տալիս է մի շարք առավելություններ, ինչպիսիք են՝ ոսկու արժեքի բարձրացման հետևանքով եկամտի ստացում, արժութային փոխարժեքների տատանման ազդեցության նվազեցում, ոսկու առարկայապես գնման դեպքերում կեղծիքներից խուսափելու հնարավորություն, առարկայական ոսկու կորստի կամ վնասման հնարավոր ռիսկերի բացակայություն, ինչպես նաև ժամանակի էական տնտեսում և արագ իրացվելիություն: Ներդրման այս տարբերակը օպտիմալ է նաև խնայողոթյունների դիվերսիֆիկացման, երկարաժամկետ ներդրումների և լրացուցիչ եկամտի ստացման համար», - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Միաժամանակ, առարկայազուրկ մետաղական հաշիվը բացվում է անվճար, հաշվի նվազագույն մնացորդ չի սահմանվում:

Հաշվով իրականացվող անկանխիկ ոսկու հաշվառումն ու գործարքների կնքումը կատարվում է միայն հաշվի առնելով 999.9 հարգի ոսկու քաշը: Մետաղական հաշվից ոսկու ելքագրումն իրականացվում է հաշվում առկա անկանխիկ ոսկին բանկի կողմից սահմանված փոխարժեքով բանկին վաճառելու կամ այլ բանկերում անկանխիկ ոսկու հաշիվներին փոխանցելու միջոցով:

վերադառնալ ցանկին