
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի կողմից հայտարարված մրցույթներ
1․ IDBank-ի կողմից համակարգչային տեխնիկայի ձեռքբերման մրցույթ
IDBank-ը համագործակցության է հրավիրում համակարգչային տեխնիկայի վաճառքով զբաղվող կազմակերպությունների:
Եթե իրականացնում եք համակարգչային տեխնիկայի վաճառք և ցանկություն ունեք համագործակցել IDBank-ի հետ, ապա խնդրում ենք Ձեր առաջարկներն ուղարկել sona.ghevondyan@idbank.am կամ khachatur.khadishyan@idbank.am էլ․ փոստի հասցեներին՝ նշելով կազմակերպության անվանումն ու հեռախոսահամարը։
Դիմելու վերջնաժամկետն է սույն թվականի փետրվարի 25-ը։
2․ Շինարարական և կահույքագործական աշխատանքների մրցույթ
IDBank-ը համագործակցության է հրավիրում շինարարական և կահույքագործական կազմակերպությունների:
Եթե իրականացնում եք շինարարական և կահույքագործական որակյալ աշխատանքներ և ցանկություն ունեք համագործակցել IDBank-ի հետ, ապա խնդրում ենք Ձեր կողմից իրականացված աշխատանքների լուսանկարներն ու Ձեր առաջարկներն ուղարկել sona.ghevondyan@idbank.am կամ khachatur.khadishyan@idbank.am էլ․ փոստի հասցեներին՝ նշելով կազմակերպության անվանումն ու հեռախոսահամարը։
Դիմելու վերջնաժամկետն է սույն թվականի մարտի 10-ը։