
Առաքելություն, տեսլական և արժեքներ
Բանկի առաքելությունը
Լինել առաջին ընտրության բանկ մեր հաճախորդների համար՝ որպես Հայաստանի լավագույն նորարար բանկ։
Բանկի տեսլականը
Դառնալ առաջատար թվային բանկ` ընդլայնելով մեր նորարարական, հաճախորդակենտրոն գործունեությունը:
Բանկի արժեքները
Մենք նորարար ենք - Մեր առաջնային նպատակներից է հաճախորդներին որակյալ, արագ և առանց սահմանների ծառայությունների մատուցումը բաց և նորարարական թվային հարթակի միջոցով։
Մենք թափանցիկ ենք - Մենք շարունակական ջանքեր ենք գործադրում, որպեսզի առավել թափանցիկ լինենք մեր հաճախորդների, ներդրողների, գործընկերների և բաժնետերերի հետ հարաբերություններում։
Մենք վստահելի ենք - Մենք կարևորում ենք մեր շահառուների տվյալների անվտանգ պահպանությունը՝ հսկայական ռեսուրսներ ներդնելով դրանք կիբերհարձակումներից և այլ սպառնալիքներից պաշտպանելու համար։
Մենք հավատարիմ ենք - Մենք մեր հաճախորդների կողքին կլինենք կյանքի և՛ լավ, և՛ վատ պահերին՝ ստեղծելով հաճախորդակենտրոն էկոհամակարգ նրանց պահանջմունքների շուրջ։
Մենք թիմային ենք - Մենք խրախուսում ենք մեր աշխատակիցների նորարարական մոտեցումները, սակայն միևնույն ժամանակ համոզված ենք, որ միայն թիմային ջանքերով է հնարավոր հասնել գերազանց արդյունքների։