Chat with us, powered by IDBank

Բանկի Խորհրդի կազմը

Վարտան Դիլանյան

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ Խորհրդի նախագահ
Ծնվել է 1971թ. հուլիսի 24-ին:  
1994թ. ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, այնուհետև` «Սկոլկովո» Մոսկվայի կառավարման դպրոցը:  
2008-2011 թթ. աշխատել է  «ԲԻՆԲԱՆԿ» ԲԲԸ տարբեր ղեկավար պաշտոններում:
2008թ. նշանակվել է «ԲԻՆԲԱՆԿ»  ԲԲԸ նախագահ:
2011թ.-ից  աշխատում է  «Ակսենչեր» (Accenture PLC) խորհրդատվական ընկերությունում: Ներկայումս հանդիսանում է  «Ակսենչեր» (Accenture PLC) ներկայացուցչության ղեկավար (համատեղությամբ), Ղազախստանում «Ակսենչեր Թեքնոլոջի Վենչրզ Բ.Վ.» ՍՊ ՓԲԸ մասնաճյուղի տնօրեն, ինչպես նաև` «Ակսենչեր» ՍՊԸ կառավարիչ-տնօրեն «Ֆինանսական ծառայություններ» գործառնական խմբում:

Կարեն Մարգարյան

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ Խորհրդի անդամ
Ծնվել է 1955թ. մայիսի 2-ին:
1976թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, այնուհետև 1990թ.-ին` Կարլսրուզի համալսարանը (Գերմանիա) և 2006թ.-ին`Կառավարման պետական համալսարանը (Մոսկվա):
2003-ից առ այսօր աշխատում է Գլոբալ էկոնոմիկայի ԳՀԻ-ում (Մոսկվա) և ներկայումս հանդիսանում է Գլոբալ էկոնոմիկայի ԳՀԻ տնօրեն:
2006թ.-ից առ այսօր աշխատում է Մոսկվայի ֆինանսաիրավաբանական համալսարանի Էկոնոմիկայի և կառավարման ամբիոնում` որպես պրոֆեսոր:
2012-2013 թթ. աշխատել է «Ռոսնետ» ԲԲԸ-ում` որպես ծրագրերի ղեկավար:

Ալեքսանդր Խաչատուրյան

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ Խորհրդի անդամ
Ծնվել է 1985թ. փետրվարի 10-ին։
2007թ. ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանը, այնուհետև՝  2012թ. Բոստոնի համալսարանի իրավագիտության դպրոցը։
2012-2016թթ. աշխատել է «ԹիՔեյ ընդ Փարթներս» ՓԲԸ-ում որպես կառավարող գործընկեր։ 2016-2018թթ. եղել է ՀՀ վարչապետի խորհրդական։ 2017թ.-ից աշխատում է որպես «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն։ 2018թ.-ից աշխատում է «ԹիՔեյ ընդ Փարթներս» ՓԲԸ-ում որպես գործընկեր։ Հանդիսանում է Տնօրենների հայկական ինստիտուտի հիմնադիր անդամ, ինչպես նաև «Հայաստանի էներգետիկ գործակալություն» հիմնադրամի խորհրդի անդամ։ Հայաստանի ֆրանսիական համալսարանում դասավանդում է Կորպորատիվ ֆինանսների իրավունք։

Ելենա Խաչվանքյան

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ Խորհրդի անդամ
2007-ին ավարտել է հայ-ռուսական պետական համալսարանը, հանձնել է հավաստագրված երդվյալ հաշվապահների միության (ACCA, Մեծ Բրիտանիա) որակավորման բոլոր քննություններ, ներկայումս վարում է ACCA դասընթացներ, Որակավորված Մենեջմենթի Ինստիտուտի (CMI, Մեծ Բրիտանիա) կողմից ստացել է Ռազմավարական կառավարման և Առաջնորդության դիպլոմ։
2007-2017թթ. աշխատել է «Վալլեքս Գրուպ» ընկերություններոի խմբում տարբեր ղեկավար պաշտոններում: 2017-ից ներգրավված է միջազգային կազմակերպությունների հանրային ոլորտի բարեփոխումների ծրագրերում որպես փորձագետ, ինչպես նաև  հանդիսանում է բիզնես-խորհրդատու ֆինանսների և կառավարման ոլորտներում։

Ալեքսեյ Կոմար

"ID Bank" ՓԲԸ Խորհրդի անդամ
2000թ․ ավարտել է Սանկտ Պետերբուրգի Ճարտարագիտության և Տնտեսագիտության Պետական Ակադեմիան:
2001-2005թթ․ աշխատել է «Մենատեպ ՍՊԲ Բանկ» ԲԲԸ-ում որպես Տնտեսագետ / Առաջատար տնտեսագետ / Գլխավոր տնտեսագետ / Բիզնեսի պլանավորման բաժնի պետ:
2005-2006թթ․ աշխատել է «PricewaterhouseCoopers Audit» ՓԲԸ / «Փրայս Ուոթըր Հաուս Քուփըրզ Աուդիտ» ՓԲԸ-ում որպես Գլխավոր աուդիտոր / Ավագ աուդիտոր:
2006-2017թթ․ աշխատել է «Ernst and Young» / Էրնսթ ընդ Յանգ (ԱՊՀ) B.V.» Մոսկվայի մասնաճյուղում որպես Ավագ խորհրդատու / Մենեջեր / Ավագ Մենեջեր / Տնօրեն:
2017 թվականից առ այսօր աշխատում է որպես բիզնես խորհրդատու մի շարք ֆինտեխ ծրագրերում:

Բանկի Վարչության կազմը

Մհեր Աբրահամյան

Վարչության նախագահ
Ծնվել է 1975թ․ հոկտեմբերի 16-ին։
1997թ ավարտել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի Կառավարման և տնտեսական կապերի ֆակուլտետը, այնուհետև՝ 2004թ. ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի Իրավունքի և Դիվանագիտության դպրոցը, ստացել է CFA I, II մակարդակների որակավորում։
1999թ․- ից աշխատել է ԿԲ-ում, նախ՝ որպես Դրամավարկային քաղաքականության վարչության տնտեսագետ, ավագ տնտեսագետ, մակրոտնտեսագետ, այնուհետև՝ 2007 – 2012 թթ․ ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության Բանկային համակարգի կարգավորման բաժնի պետ։
2012 – 2018 թթ․ դեկտեմբեր աշխատել է որպես ԿԲ Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ։
Ամուսնացած է, ունի երեք որդի։

Կարեն Նալբանդյան

Բիզնեսի զարգացման տնօրեն, Վարչության անդամ
Ծնվել է 1976թ. մարտի 30-ին:
Ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան Պետական Համալսարանի Մեխանիկական-Մաթեմատիկական ֆակուլտետի “Ֆինանսական և ակտուար մաթեմատիկայի” բաժինը:
2017 թվականի հոկտեմբերին նշանակվել է«ԱյԴի Բանկ» ՓԲԸ Բիզնեսի զարգացման տնօրեն, Վարչության անդամ:  
Ունի ավելի քան 16 տարվա միջազգային աշխատանքային փորձ ֆինանսական և ներդրումային ոլորտներում:

Ռաֆիկ Սուվարյան

Ռիսկերի կառավարման գծով տնօրեն, Վարչության անդամ
Ծնվել է 1986թ․ մայիսի 10-ին
2019 թվականից հավակնում է Բիզնեսի կառավարման Մագիստրոսի կոչման Օքսֆորդի համալսարանի SAID բիզնեսի դպրոցում
2008թ․ ավարտել է Ռուսաստանի Դաշնության Կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի Բանկային գործի բաժինը
2010թ․ ավարտել է ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի Իրավունքի և Դիվանագիտության դպրոցը
2008 թվականից աշխատում է բանկային համակարգում
2014թ․ նշանակվել է ԱյԴի Բանկ ՓԲԸ-ի Վարչության նախագահի խորհրդական և Վարչության անդամ Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Արման Ասատրյան

Ֆինանսական տնօրեն, Վարչության անդամ
Ծնվել է 1977թ. հունվարի 16-ին:
Ավարտել է Երևանի Պետական Տնտեսագիտական Ինստիտուտի «Ընդանուր տնտեսագիտություն» ֆակուլտետը «Համաշխարհային էկոնոմիկա» մասնագիտությամբ ։

2017 թվականին նշանակվել է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ Գործառնական տնօրեն, Վարչության անդամ: 2020 թվականի ապրիլի 6-ին նշանակվել է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ Ֆինանսական տնօրեն
Ունի ավելի քան 22 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական համակարգում:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Սերգեյ Առաքելյան

Թվային Բանկինգի տնօրեն, Վարչության անդամ
Ծնվել է 1981թ. օգոստոսի 31-ին: Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի «Տնտեսագիտություն» ֆակուլտետը:
Ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի «Արդյունաբերական Ճարտարագիտություն և համակարգերի կառավարում» ֆակուլտետը:
2018 թվականի հունվարին նշանակվել է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ Թվային Բանկինգի տնօրեն, Վարչության անդամ:
Ունի 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական համակարգում և շուրջ 10 տարվա աշխատանքային փորձ հեռահաղորդակցության ոլորտում։
Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

Տիգրան Մխիթարյան

Կորպորատիվ բիզնեսի տնօրեն, Վարչության անդամ
Ծնվել է 1990թ. հուլիսի 1-ին
2012-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը:
Բանկային ոլորտում ունի ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ` զբաղեցնելով ղեկավար պաշտոններ։
2020 թվականի ապրիլի 6-ին նշանակվել է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի
Կորպորատիվ բիզնեսի տնօրեն։

Անուշիկ Խաչատրյան

Գլխավոր հաշվապահ-Հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների վարչության ղեկավար, Վարչության անդամ
Ծնվել է 1979թ. օգոստոսի 16-ին:
Ավարտել է Երևանի Պետական Տնտեսագիտական Ինստիտուտի «Ֆինանսահաշվային» ֆակուլտետը և նույն ֆակուլտետի ասպիրանտուրան:
2017 թվականի Օգոստոսի 9-ին նշանակվել է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ Գլխավոր հաշվապահ-Հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների վարչության ղեկավար, վարչության անդամ :
Ունի ավելի քան 18 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում:

Ներքին աուդիտ

Վերոնիկա Ազատյան

Ներքին աուդիտի  ծառայության ղեկավար
Ծնվել է 1986թ. հոկտեմբերի 24-ին:
2007թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:
2009թ. ավարտել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի Բիզնեսի և կառավարման դպրոցը:
2018թ․ հուլիսի 2-ին նշանակվել է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ Ներքին աուդիտի ծառայության ղեկավար:
Ունի 10 տարվա աշխատանքային փորձ աուդիտի ոլորտում։
Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին: Ամուսնացած է, ունի մեկ դուստր։
էջը թարմացվել է 11.05.2020 11:51
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: